2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 50 հազար դրամ

2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 50 հազար դրամ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարությունը օգոստոսի 29-ի նիստում մերժել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջարկը 2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում 75 հազար դրամ սահմանելու վերաբերյալ: Ինչպես պարզաբանել է աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, կառավարության 2013-2017թթ. ծրագրով արդեն իսկ նախատեսված է նվազագույն աշխատավարձի ամենամյա բարձրացում՝ 2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 50 հազար դրամ, 2015թ.՝ 55 հազար դրամ, 2016թ.՝ 62,5 հազար դրամ, 2017թ.՝ 70 հազար դրամ:

Նեշնեք, որ «Նվազագույն ամսական աշխատավարձի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխությունների արդյունքում 2013թ. հուլիսի 1-ից նվազագույն աշխատավարձը Հայաստանում ավելացավ 30 տոկոսով՝ հասնելով 45 հազար դրամի:

Այսպիսով, 2014թ. հունվարից նվազագույն աշխատավարձը Հայաստանում կկազմի 50 հազար դրամ, իսկ նոր հաշվարկային ծախսերի համար պետբյուջեից լրացուցիչ կհատկացվի 50 մլրդ դրամ:

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---