Սաֆրաստյան. Սիրիայում քիմիական զենք կիրառողները պետք է պատասխանատվության կանչվեն

Սաֆրաստյան. Սիրիայում քիմիական զենք կիրառողները պետք է պատասխանատվության կանչվեն

PanARMENIAN.Net - Սիրիայում քիմիական զենքի կիրառումը ծանրագույն հանցագործություն է` անկախ հանգամանքից` դա անում են ապստամբները, թե իշխանական ուժերը: ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ հարկավոր է սպասել ՄԱԿ-ի փորձագետների եզրակացությանը: Նա կարծում է, որ պատիժը պետք է լինի միջազգային իրավունքի շրջանակներում: «Պետք է պատասխանատվության կանչվեն նրանք, ովքեր որոշում են ընդունել ու կիրառել են քիմիական զենք»,- ասաց նա:

Թուրքագետն ընդգծեց, որ քիմիական զենքի կիրառումը լավ առիթ է Սիրիային ու ողջ Մերձավոր Արևելքին պատերազմական գործողությունների մեջ ներքաշելու: Ռուբեն Սաֆրաստյանի բնորոշմամբ` այս ամենի հետևում կանգնած են Մերձավոր Արևելքում փոփոխությունների ձգտող ուժերը: Սիրիայում տեղի ունեցողն, ըստ նրա, կարող է սադրանք լինել, որի հեղինակները ծայրահեղական ուժերն են. խոսքը, մասնավորապես, ապստամբ զինված խմբավորումներին ուղղորդող ուժերի` Թուրքիայի, արաբական որոշ երկրների, ինչպես նաև ամերիկյան կառույցների մասին է, որոնք ցանկանում են հարվածել նաև Իրանին: Ռուբեն Սաֆրաստանը հիշեցրեց Թուրքիայի արտգործնախարարի հայտարարությունը, որ իրենք պատրաստ են գործելու` չսպասելով ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևին:

«Սիրիա մտնել ցանկացող քաղաքական ուժերը հիմա սպասում են ՄԱԿ Անվտանգության խորհրդի եզրակացությանը, որից հետո ամեն ինչ պարզ կլինի: ԱՄՆ-ը կարող է շրջանցել եզրակացությունը և մտնել Սիրիա, բայց դրանով կխախտի միջազգային իրավունքի նորմերը, ինչպես նաև կթուլանա ՄԱԿ-ի դերը»,- ասաց նա և անդրադառնալով Ռուաստանին, ով աջակցում է Ասադին, նշեց, որ այն դեռ դիվանագիտական ճանապարհով է օժանդակում Սիրիայի իշխանություններին, քանի որ ռազմական հնարավորություններով զիջում է ԱՄՆ-ին:

«Բարդ, վտանգավոր զարգացումներ են: Համոզված չեմ, որ պետությունները պատրաստ են գնալ դրանց»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը և ընդգծեց, որ Մերձավոր Արևելքը կանգնած է աշխարհաքաղաքական փոփոխությունների շեմին:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---