«ԱրմենՏել»-ը մեկնարկում է բջջային ցանցի արդիականացումը և ընդլայնումը Դիլիջանում29 օգոստոսի 2013 - 14:18 AMT PanARMENIAN.Net - «ԱրմենՏել» ընկերությունը (ապրանքանիշը Beeline) հայտարարում է բազային կայանների արդիականացման և բջջային ցանցի ընդլայման աշխատանքների մեկնարկի մասին Դիլիջանում և նրա շրջակայքում: Կատարված աշխատանքների արդյունքում բջջային կապի ծածկույթը զգալիորեն կբարելավվի ոչ միայն Դիլիջանում, այլև քաղաքի մատույցներում, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: «Մենք հատուկ նշանակություն ենք տալիս Դիլիջանին, քանի որ այն հեռանկարային և ամենաարագ զարգացող քաղաքներից մեկն է Հայաստանի հյուսիսում: Հետաքրքրվածությունը ներդնողների, կառավարական կառույցների և տուրիստական միջազգային կազմակերպությունների կողմից էլ ավելի անհրաժեշտ է դարձնում արդիականացնել ցանցերը` կապի ծառայությունների հանդեպ աճող պահանջարկը բավարարելու համար: Այդ իսկ պատճառով մենք առաջնահերթ խնդիր ենք համարում ապահովել Դիլիջան քաղաքը լավագույն բջջային ծածկույթով, ինչը հնարավորություն կընձեռի քաղաքի բնակիչներին և հյուրերին ավելի հարմարավետ օգտվել ինտերնետից և ձայնային ծառայություններից», - նշեց «ԱրմենՏել» ընկերության Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը: Աշխատանքները կընթանան մինչև նոյեմբեր ամսվա կեսերը, սակայն Դիլիջան քաղաքի բնակիչները և հյուրերն առաջին որակական փոփոխությունները կզգան արդեն իսկ մի քանի օրից: Հիշեցնենք, որ 2013 թ. օգոստոս ամսվա սկզբին ընկերությունն ընդլայնել է բջջային ցանցը Սյունիքի մարզի արևելյան սահմանի տարածքում` ապահովելով Խնածախ և Վաղատուր գյուղերի բնակիչներին բջջային կապով և շարժական ինտերնետով: Ցանցի ընդլայմանն ուղղված աշխատանքների արդյունքում ծածկույթն ավելացել է 22 քմ. կիլոմետրով, իսկ բջջային կապի ծառայություններից և 3G ինտերնետից այսուհետ կարող են օգտվել ավելի քան 1500 բնակիչ: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրվել է սահմանային 20 սյուն Նշվում է, որ սյուները տեղադրվել են կոորդինատների ճշգրտման աշխատանքների շրջանակներում Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը |