Հայաստանը սեպտեմբերի 2-7-ը կմասնակցի Չինաստան-Եվրասիա ցուցահանդեսին

Հայաստանը սեպտեմբերի 2-7-ը կմասնակցի Չինաստան-Եվրասիա  ցուցահանդեսին

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-7-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Սինձյան Ույգուրյան Ինքնավար շրջանի Ուրումչի քաղաքում տեղի տեղի կունենա «Չինաստան-Եվրասիա» երրորդ ցուցահանդեսը՝ «Բացահայտումներ, Փոխադարձ վստահություն և համատեղ զարգացումներ» խորագրով:

«Չինաստան-Եվրասիա» միջազգային ցուցահանդեսը հովանավորվում է Չինաստանի կառավարության կողմից և նոր հարթակ է հանդիսանում Չինաստանի և Եվրասիական երկրների տնտեսական, առևտրային, ներդրումային, գիտական և տեխնոլոգիական համագործակցության համար: Ցուցահանդեսի կարևորագույն ձեռքբերումներից է եվրոպական արտադրության ապրանքների ճանաչելիության բարձրացումը չինական շուկայի սպառողների շրջանում:

Հայաստանից միջոցառմանը կմասնակցեն «Զարգացման հայկական գործակալություն»ՓԲԸ, «Բորոդինո» Հայաստանի պահածոների գործարան (պահածոներ), «Ռուկար Գրուպ» ՍՊԸ (մրգային օղի), «Արկոլադ» ՓԲԸ (շոկոլադ), «Թամարա Ֆրուտ» ՓԲԸ (հյութեր և սառը թեյ), «Սիս Նատուրալ» ՓԲԸ (հյութեր), «Ռ ընդ Դ», ՍՊԸ (աղբյուրի ջուր), «Բեռլին-Արտ հոթել»:

Որպես չինական կողմի գործընկեր՝ կազմակերպիչները ԶՀԳ-ին տրամադրել են 2 անվճար ստանդարտ տաղավար` Հայաստանը ներկայացնելու համար: Վերոհիշյալ տաղավարներում նախատեսվում է հավաքական ներկայացնել հայկական ընկերությունները:

Ցուցահանդեսի շրջանակներում ակնկալվում է կնքել համագործակցության հուշագիր Ցուցահանդեսի կազմակերպիչների և Զարգացման հայկական գործակալությանը միջև: ԶՀԳ-ն կմասնակցի մի շարք հանդիպումներին, ներդրումների և առևտրի խթանման ուղղված միջոցառումներին, մասնավորապես Չինաստան-Եվրասիա տնտեսական զարգացման և համագործակցության համաժողովին:

Միջոցառմանը հայկական ընկերությունների մասնակցությանը աջակցում են Զարգացման հայկական գործակալությունը և Արդյունաբերական զարգացման հիմնադրամը, ասվում է Զարգացման հայկական գործակալության հաղորդագրոթւյան մեջ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---