Հայաստանի զբոսաշրջային պաստառը լավագույնն է ճանաչվել Vettor Giusti մրցույթում![]() 29 օգոստոսի 2013 - 17:24 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Զբոսաշրջային համաշխարհային կազմակերպության (UNWTO) 2013թ. «Vettor Giusti» զբոսաշրջային պաստառների մրցույթում` Եվրոպա կատեգորիայում, հաղթող է ճանաչվել Հայաստանը: Այս մասին այսօր պաշտոնապես հայտարարվեց Զամբիայում և Զիմբաբվեում օգոստոսի 24-29-ին ընթացող «UNWTO»-ի 20-րդ Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանում: Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի և ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից ներկայացված Հայաստանի «Քարերի սիմֆոնիա» պաստառը ճանաչվեց լավագույնը «UNWTO»-ի Եվրոպայի հանձնաժողովի 44 անդամ-երկրների շարքում: «Vettor Giusti» Զբոսաշրջային պաստառների մրցույթն անցկացվում է յուրաքանչյուր երկու տարին մեկ անգամ «UNWTO»-ի Գլխավոր Ասամբլեայի նստաշրջանի կապակցությամբ. այս տարի Ասամբլեային մասնակցում է շուրջ 140 երկիր: Եվրոպայի լավագույն զբոսաշրջային պաստառ տիտղոսը ապացույցն է Հայաստանի բազմաբնույթ և բազմաբովանդակ զբոսաշրջության խթանման ուղղությամբ իրականացվող բազում քայլերի: Այն հատկապես կարևորվում է Հայաստանի պատմամշակութային և ազգային-հոգևոր ժառանգության՝ համաշխարհային հարթակում ճանաչելիության բարձրացման և ներգնա զբոսաշրջային հոսքերի խթանման տեսանկյունից: Հայաստանի «Քարերի Սիմֆոնիա» պաստառը կցուցադրվի «UNWTO»-ի մադրիդյան շտաբ-գրասենյակի նախասրահում և էլեկտրոնային տարբերակով տեղակայված կլինի «UNWTO»-ի պաշտոնական կայքում մինչև հաջորդ՝ 2015 թվականին կայանալիք մրցույթը: ![]() ![]() Ամենից շատ թանկացել է հացաբուլկեղենը՝ 14․1%-ով, և միսը՝ 12․3%-ով Հայաստանի միջազգային պահուստները գրեթե ամբողջությամբ պահվում են արտարժույթով, ոսկի չկա «Այդ ցուցանիշը նշանակում է, որ բիզնես համագործակցությունը զարգանում է դրական հունով», –ասել է նա 2022-ի սեպտեմբերին դրամով հիփոթեքային վարկերի միջին տոկոսադրույքը դարձել է 11.7%, դոլարայինը՝ 9.8% ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |