Օբամայի երկընտրանքը. Ռմբակոծել թե չռմբակոծել29 օգոստոսի 2013 - 18:10 AMT PanARMENIAN.Net - Եթե Արևմուտքի երկրները ևս երկու օր համբերեն, արդեն հնարավոր կլինի ասել, որ «երրորդ համաշխարհայինը» կսկսվի այն նույն օրը, ինչ Երկրոդ համաշխարհային պատերազմը, որը 60-65 մլն մարդու կյանք խլեց, որից 27 մլն զոհվեց ռազմաճակատներում: Թե որքան մարդ կզոհվի, եթե Օբաման հրամայի ռմբակոծել Սիրիան, չգիտի ոչ ոք, բայց հաշիվը հաստատ միլիոններով կգնա: Գուցե դա է հետ պահում Բարաք Օբամային որոշում կայացնելուց՝ ռմբակոծել թե չռմբակոծել: Հազիվ թե ԱՄՆ-ն կամ Մեծ Բրիտանիան չեն պատկերացնում, թե որքան զոհեր կարող են լինել խաղաղ բնակչության շրջանում, որը դարձել է ԱՄՆ-ի, որոշ չափով նաև Թուրքիայի, նոր կայսերական հավակնությունների պատանդը: Այո-այո, հենց Թուրքիայի, քանի որ ամենից շատ Ասադի պաշտոնանկությունը հարկավոր է Անկարային: Անկարան ևս չի հասկանում, որ սիրիական քաոսը առաջին հերթին Թուրքիային կհարվածի, իսկ հետո արդեն հակասիրիական կոալիցիայի մյուս անդամներին: Ֆրանսիայի նախագահն արդեն ասել է, որ ամեն ինչ պետք է «ծանրութեթև անել ու մտածել»: Սիրիայի կառավարությունն արդեն զգուշացրել է Եվրոպայի դեմ հնարավոր հարձակման մասին՝ քիմիական զենքի կիրառմամբ: Դա կարող է տեղի ունենալ: Սիրիացի, ավելի ճիշտ, իսլամիստ գրոհայինները, որոնց ոգեշնչում է «Ալ Քայիդան», Դամասկոսին հարվածելուց հետո արդարացված եզրակացության կգան, որ իրենք ճիշտ են և կարող են անել ինչ ուզում են: Վերադառնանք Օբամային: «Ես դեռ որոշում չեմ կայացրել»,-ասել է նա: Ըստ նախագահի, հնարավոր ուժային ակցիան կարող է նախազգուշական ազդանշան լինել Ասադին քիմիական զենքի կիրառման անթույլատրելիության մասին: «Դա կարող է դրական ազդեցություն ունենալ մեր ազգային անվտանգության վրա երկարաժակետ առումով», ասել է Օբաման՝ հավելելով, որ դա չի լուծի Սիրիայի բոլոր խնդիրները: Սակայն, ԱՄՆ-ում ամեն ինչ այդքան հեշտ չէ. նախագահը պետք է նախապես ստանա Կոնգրեսի աջակցությունը: Օգոստոսի 28-ին Ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոն Բեյները նամակ է հղել նախագահ Օբամային, որտեղ կոչ է արել նրան բացատրել ամերիկյան ժողովրդին, թե ինչ իրավական հիմքով կարող է որոշվել ռազմական ակցիա սկսել Սիրիայի դեմ: Կոնգրեսը կարող է և չհամաձայնվել Սիրիային պատերազմ հայտարարելուն, այն ժամանակ Սպիտակ տունը ստիպված կլինի ճնշում գործադրել ՄԱԿ ԱԽ վրա, որպեսզի վերջինս թույլ տա գործողությունը: Հավանաբար, ՌԴ-ն ու Չինաստանը վետո կդնեն, որը, սակայն, կարող է և չփրկել Սիրիային ռումբերից ու հրթիռներից: Մինչդեռ Ռուսաստանը կհզորացնի իր ՌԾՈւ նավատորմի խմբավորումը Միջերկրական ծովում: Օգոստոսի 27-ին ՌԴ ՌԾՈւ ներկայացուցիչը հայտարարեց, որ խմբավորումը թեև որևէ մեկի հետ պատերազմելու հրահանգ չի ստացել, պատրաստ է ցանկացած գործողությունների՝ պաշտպանելու համար ՌԴ ազգային շահերը տարածաշրջանում: Կարինե Տեր-Սահակյան / PanARMENIAN News Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |