Գագիկ Բեգլարյան. Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը Վրաստանն է

Գագիկ Բեգլարյան. Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը Վրաստանն է

PanARMENIAN.Net - ՀՀ տրանսպորտի և կապի նախարար Գագիկ Բեգլարյանն այսօր ընդունել է աշխատանքային այցով Երևանում գտնվող Վրաստանի փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Գեորգի Կվիրիկաշվիլիին և նրա գլխավորած պատվիրակությանը։

Գագիկ Բեգլարյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ տարածաշրջանում Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը Վրաստանն է, և պետք է ջանքեր գործադրել առաջիկայում համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու և խորացնելու համար։

«Տրանսպորտի և կապի ոլորտում մեր համագործակցության շուրջ կա փոխըմբռնում։ Այն խնդիրները, որոնք ծագում են աշխատանքի ընթացքում, երկուստեք արագ կերպով լուծում են ստանում»,- նշեց Գ. Բեգլարյանը։ Գեորգի Կվիրիկաշվիլին շնորհակալություն հայտնեց ջերմ ընդունելության համար, նշելով, որ երկու երկրների միջև հատկապես տրանսպորտի և կապի ոլորտում առկա համագործակցությունը կարելի է օրինակելի համարել։

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև Հայաստանի և Վրաստանի միջև երկաթուղային փոխադրումների, ճանապարհաշինության, կանոնավոր ուղևորափոխադրումների ընդլայնման, թվային հեռարձակման գործընթացում համագործակցության և մի շարք այլ ոլորտների առնչվող երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր ։

 Ուշագրավ
Նա նշել է, որ կատարվել են զգալի ներդրումներ ենթակառուցվածքների մեջ
Ծրագրի ընդհանուր բյուջեն կազմում է 95.2 մլն եվրո
Նա նաև ասել է, որ Թուրքիայի երկրաշարժը ստիպում է կառուցապատողներին սեյսմակայունություն նոր ստանդարտներով առաջնորդվել
«Թամարա» ՍՊԸ-ի արտադրական առանձին գործառույթը կասեցվել է մինչև արտադրողը կձեռնարկի անհրաժեշտ միջոցներ
---