Հռոմի պապը, նշելով հայ ժողովրդի տանջանքները, ձեռնպահ է մնացել «ցեղասպանություն» բառը արտասանելուց

PanARMENIAN.Net - Հռոմի պապ Բենեդիկտոս 16-֊րդը այսօր Վատիկանում ընդունել է Հայ կաթողիկե եկեղեցու պատրիարք Ներսես Պետրոս 19-֊րդին եւ Հայաստանից ժամանած ուխտագնացներին: Հայ ժողովուրդը, Հռոմի պապի բնորոշմամբ, «սարսափելի հալածանքների է ենթարկվել հանուն քրիստոնեական հավատքի, որոնք պատմության մեջ մտել են «Մեծ եղեռն» անվանմամբ»: Հռոմի պապը ձեռնպահ է մնացել «ցեղասպանություն» բառն արտասանելուց, հաղորդում է «Ասոշիեյթեդ փրես» գործակալությունը: Բենեդիկտոս 16-֊րդի նախորդ Հովհաննես Պողոս երկրորդը օգտագործել է «ցեղասպանություն» բառը` առանց նշելու, թե ով է իրագործել Հայոց ցեղասպանությունը: Հայաստանը աշխարհի առաջին պետությունն է, որը 301 թվականին պետականորեն ընդունել է քրիստոնեությունը, փաստել է ամերիկյան գործակալությունը:
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---