eBay-ում վաճառքի հանված Նարեկացու ձեռագիրը Մատենադարանում կլինի 10-15 օրից

eBay-ում վաճառքի հանված Նարեկացու ձեռագիրը Մատենադարանում կլինի 10-15 օրից

PanARMENIAN.Net - eBay առցանց աճուրդում վաճառքի հանված Նարեկացու ձեռագիրը 10-15 օրից կլինի Մատենադարանում: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Մատենադարան» Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի տնօրեն Հրաչյա Թամրազյանը: «Պայմանավորվածություն կա, ամենաուշը 10-15 օրից հանդիսավոր միջոցառում կլինի և այն կփոխանցվի Մատենադարանին: Կարևորն այն է, որ ձեռագիրը փրկվել է»,- ասաց նա:

Նարեկացու ձեռագիրը գնել է Ռուսաստանում Comedy Club Production (CCP) ընկերության գլխավոր սեփականատեր Արթուր Ջանիբեկյանը: Ինչպես փոխանցում է «Հրապարակ» օրաթերթը, իմանալով, որ eBay-ում վաճառքի է հանվել Նարեկացու ձեռագիրը, որի մեկնարկային գինը սահմանվել է 30,000 ԱՄՆ դոլար, Ջանիբեկյանն անմիջապես կապվել է ձեռագրի սեփականատերերի հետ ու պայմանավորվել դադարեցնել աճուրդը:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---