21 մարտի 2006 - 15:51 AMT
Դարտմուտի կոնֆերանսի համանախագահները կժամանեն Երեւան
Լեռնային Ղարաբաղի հարցով Դարտմուտի կոնֆերանսի համանախագահներ Հարոլդ Սոնդերսը եւ Վիտալի Նաումկինը կժամանեն Երեւան մարտի 29-ին, 27-28 Բաքու այցելելուց հետո: Երեւանից համանախագահները կմեկնեն Ստեփանակերտ: Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանի խոսքերով, այցի ծրագիրը այսօր ճշտվում է, սակայն նախնական տվյալներով, բոլոր երեք երկրներում սպասվում են հանդիպաւոմներ բարձ մակարդակներում:

Հիշեցնենք, որ Հայաստանի, ԼՂՀ եւ Ադրբեջանի հանրությունների պատվիրակությունների կողմից Հակամարտության տարածաշրջանում խաղաղ գործընթացի շրջանակային համաձայնագրի հաստատումից հետո անցյալ տարվա սեպտեմբերից Դարտմուտի կոնֆերանսի շրջանակներում հանդիպումներ չեն եղել: Առաջիկա այցը առաջինն է Լեռնային Ղարաբաղի հակամարտության հարցով Դարտմուտի գործըթացի ողջ պատմության ընթացքում, որը գործում է 2001 թվականի հոկտեմբերից, հաղորդում է Դե-Ֆակտոն: