Քամելեոնները սիրիական հարցում. Ինչպես Էրդողանը մեկ օրում փոխեց «գունավորումը»30 օգոստոսի 2013 - 18:47 AMT PanARMENIAN.Net - Քաղաքական գործիչները, հատկապես իշխանության մեջ, ապշեցուցիչ հատկություն ունեն. ելենլով իրավիճակից, արմատապես փոխում են իրենց դիրքորոշումն ու կարծիքը: Թուրքիայի վարչապետ Էրդողանի հետ կապված իրավիճակը բացառություն չդարձավ: Դեռ երեկ բոլորին մտահոգում էր այն հարցը, թե երբ է Արևմուտքը ռազմական գործողություն սկսելու Սիրիայում: Լինել թե չլինել գործողությանը հարցը կարծես լուծված էր համարվում: Սակայն, քիչ-քիչ «Սիրիայի դեմ հարվածի» ջատագովների շարքերը նոսրացան: Սկզբում այդ գաղափարից հրաժարվեց Մեծ Բրիտանիան, հետո Գերմանիան: Դեռ համառում է ԱՄՆ-ն, ավելի ճիշտ Օբամայի վարչակազմը, քանի որ ամերիկյան ժողովուրդը պատերազմ չի ցանկանում: Եվ Ֆրանսիան դեռ տատանվում է: Բայց այստեղ խոսքը Թուրքիայի մասին է: Գրեթե ամեն մի կռվում կան մանր սադրիչներ, որոնք սադրում են կողմերին, իսկ ամենավճռական պահին, երբ գործն արդեն հասնում է կռվին, սուս ու փուս « պոչները քաշում են»: Հենց այդպիսի դերում հանդես եկավ Թուրքիան ի դեմս Էրդողանի: Հեցն հակամարտության սկզբից նա հանդես էլ գալիս «հակաասադյան հայտարարություններով», անվանում էր նրան բռնակալ ու հալածիչ, ասում էր, որ նա պետք է հեռանա պաշտոնից: Ավելի ուշ Էրդողանը հրահրոմ էր Օբամային թռիչքներից զերծ գոտի հայտարարել Սիրիայի օդային տարածքում՝ չստացվեց, հորդորում էր Օբամային ստիպել Ասադին, որ նա դադարեցնի ընդդիմադիր զինյալների հետապնդումը: Հետո եկան քիմիական զենք օգտագործելու մեղադրանքները: Հետո թուրքական բանակը ներխուժեց Սիրիա, սակայն քրդական ջոկատները արագ նրանց դեմն առան: Հետո Էրդողանը սպառնում էր ռմբակոծել Սիրիան: Վերջին օրերին թուրք վարչապետը անընդհատ հրահրում էր արևմտյան երկրներին ռազմական գործողություն սկսել Սիրիայի դեմ: Իսկ այսօր պարզվեց, որ «հնարավոր ռազմական գործողությունը Սիրիայի դեմ նպատակ չունի տապալելու Ասադին, այլ միայն թուլացնելու նրա ռազմական ուժերը»: Այդ մասին Էրդողանն ասել է նախարարների հետ հանդիպմանը, որտեղ պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ Թուրքիան չի մասնակցի օդային ռազմական գործողություններին Սիրիայի դեմ: Ի՞նչ փոխվեց մեկ օրում: Չի բացառվում, որ Էրդողանը գիտակցեց, որ Սիրիայի դեմ գործողությունը անպատասխան չի մնա և տրամաբանական է, որ առաջին հարավածը կստանա հենց հարևան Թուրքիան: Ոմանք կարծում են, որ պատճառը քրդական հարցն է, որ նրանց պայքարը անկախության համար կարող է ուժգնանալ և միավորել Սիրիայի, Իրանի ու Թուրքիայի քրդերին, որտեղ նրանց թիվը հասնում է 25 մլն: Հավանաբար, բոլոր այս պատճառները ստիպեցին Էրդողանին նահանջել, բայց հազիվ թե Ասադը այդքան կարճ հիշողություն ունենա և, եթե գործը հասնի պատասխան հարվածներին, մոռանա ժամանակին «փախուստի դիմած» Թուրքիայի մասին: Մարինա Անանիկյան / PanARMENIAN News Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |