31 օգոստոսի 2013 - 19:02 AMT
ՀՀ վարչապետն Արցախում է

Նախագահ Բակո Սահակյանը օգոստոսի 31-ին ընդունել է ԼՂՀ հռչակման 22-րդ տարեդարձին նվիրված տոնակատարություններին մասնակցելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանին:

Բակո Սահակյանի և Տիգրան Սարգսյանի առանձնազրույցից հետո քննարկումները շարունակվել են ընդլայնված կազմով: Քննարկված հարցերն առնչվում էին երկու հայկական պետությունների տնտեսական համագործակցության խորացմանն ու ընդլայնմանը, ինչպես նաեւ մի շարք համատեղ ծրագրերի իրականացմանը, հայտնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմիտեղեկատվության գլխավոր վարչությունից: Հանդիպմանը մասնակցում էին վարչապետ Արա Հարությունյանը, պաշտոնատար այլ անձինք: