Ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին Կարմիր խաչը տեղեկություն է հայտնել հարազատներից

Ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանին Կարմիր խաչը տեղեկություն է հայտնել հարազատներից

PanARMENIAN.Net - Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները հանդիպել են Ադրբեջանում գերության մեջ գտնվող հայ զինծառայող Հակոբ Ինջիղուլյանին:Ինչպես հայտնում է ադրբեջանական «АПА»-ն, այդ մասին հայտնել է ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի հասարակայնության հետ կապերի բաժնի ղեկավար Ալհա Գուսեյնովան: Ըստ նրա, այցելությունը տեղի է ունեցել այսօր: Կոմիտեի միջոցով գերին ու նրա ընտանիքը տեղեկություններ են ստացել միմյանց մասին:

Ավելի վաղ ԿԽՄԿ Բաքվի գրասենյակի ղեկավար Դենիս Դյուրանը հայտարարել էր, որ «ԿԽՄԿ-ն շարունակում է անմիջական և գաղտնի բանակցությունները ադրբեջանական իշխանությունների հետ հայ զինծառայողի վերաբերյալ»:

Օգոստոսի 8-ի գիշերը ծառայության ժամանակ ԼՂՀ ՊԲ շարքային, 1991թ. ծնված, Հակոբ Ինջիղուլյանը, ըստ նախնական տվյալների` չկողմնորոշվելով տեղանքում, հատել է ղարաբաղա-ադրբեջանական շփման գիծն ու հայտնվել է ադրբեջանական ԶՈւ կողմից վերահսկվող տարածքում:

Մի քանի օրից ադրբեջանական ռեսուրսներում հայտնվեց հայ զինծառայողի Ադրբեջանի ANS ալիքին «հարցազրույցի» տեսագրությունը, որտեղ նա իբր պատմում է, թե ինչպես է «անցել ադրբեջանական կողմ»: Ավելի ուշ հայտնվեց երկրորդ «հարցազրույցը», որտեղ հայ գերեվարված զինվորը հայտարարել էր, իբր չի ցանկանում վերադառնալ Հայաստան:

Հայկական կողմը բազմիցս է հայտարարել, որ Ինջիղուլյանի «հարցազրույցները» տրված են ճնշման ներքո և կոչ է արել ԿԽՄԿ-ին բոլոր ջանքերը գործադրել նրան շուտափույթ հայրենիք վերադարձնելու համար, որտեղ ռազմագերու հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվի՝ իր գործողություններում հանցակազմի բացակայության պատճառով:

Ի դեպ, նախկինում ևս ադրբեջանական գերությունից վերադարձած Հայաստանի ոչ մի քաղաքացի քրեական հետապնդման չի ենթարկվել:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---