«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր 15-ամյակի կապակցությամբ իրականացնում է հատուկ ակցիա

«Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր 15-ամյակի կապակցությամբ իրականացնում է հատուկ ակցիա

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 2-ից մինչև նոյեմբերի 29-ը ընկած ժամանակահատվածում «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ» ՓԲԸ-ն իր 15-ամյակի կապակցությամբ MasterCard միջազգային վճարային համակարգի հետ համատեղ իրականացնում է հատուկ ակցիա: Ցանկացած հաճախորդի ցանկության դեպքում 1 տարի ժամկետով կտրամադրվի MasterCard Standard տեսակի վճարային քարտ` առանց սպասարկմա նվճարի, չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի, հայտնում է ընկերության մամլո ծառայությունը:

MasterCard Standard ոչ չիպային քարտ ցանկացողներին Բանկն առաջարկում է ոչ չիպային MasterCard Gold տեսակի վճարային քարտ` 1 տարիժամկետով, 2000 ՀՀ դրամ սպասարկման վճարով, առանց չնվազող մնացորդի և համաձայն հաճախորդի կողմից նշված արժույթի:

Բանկի առևտրային կետերում MasterCard Maestro, MasterCard Standard, MasterCard Gold տեսակի վճարային քարտերի բոլոր քարտապաններին (POS-տերմինալներիցև e-commerce ծառայությունից օգտվող հաճախորդներին) անկանխիկ գործարքներ իրականացնելու դեպքում կապահովվի 1% cash-back:

Բանկի քարտով իրականացված յուրաքանչյուր անկանխիկգործարքի դիմաց ակցիայի մասնակիցներին կհաշվեգրվեն միավորներ: Հաղթող կճանաչվեն ամենաշատ միավորներ հավաքած մասնակիցները, որոնք կպարգևատրվեն թանկարժեք նվերներով` IPhone, IPAD, թվային տեսախցիկներ, IPOD և այլն: Ակցիայի արդյունքները կհրապարակվեն դեկտեմբեր ամսին, երբ էլ տեղի կունենա նվերների հանձնման պաշտոնական արարողությունը:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---