Իրանի նոր նախագահը ելույթ կունենա Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում

Իրանի նոր նախագահը ելույթ կունենա Նյու Յորքում՝ ՄԱԿ Գլխավոր վեհաժողովում

PanARMENIAN.Net - Իրանում նախապատրաստվում են նախագահ Հասան Ռոուհանիի այցին ԱՄՆ, որը տեղի կունենա սեպտեմբերին, ասել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը, հայտնում է Fars News-ը:

Ռոուհանին կայցելի Նյու Յորք Գլխավոր վեհաժողովի հերթական նստաշրջանին մասնակցելու համար, որտեղ նախատեսված է Իրանի նախագահի երեք ելույթ:

Իրանի ԱԳՆ ղեկավարը նշել է նաև, որ Նյու Յորքում ակնկալվում են Հասան Ռոուհանիի հանդիպումները այլ պետությունների ղեկավարների հետ:

2013թ. հունիսին հաղթած Հասան Ռոուհանին բարեփոխիչների դասին է պատկանում և ընտրվելուց հետո բազմիցս է հայտարարել, որ Իրանը կփոխի քաղաքականությունը Արևմուտքի հարցում: Անցած ամիս 1979թ. հետո առաջին անգամ Թեհրան այցելեց բարձրաստիճան ամերիկացի դիվանագետը: Միևնույն ժամանակ Ռոուհանին հայտարարել է, որ Իրանը կշարունակի իր միջուկային ծրագիրը, որը հիմնական խաչընդոտն է Իրանի ու Արևմուտքի հարաբերություններում:

Դիվանագիտական հարաբերություններն Իրանի ու ԱՄՆ միջև խզվել են 1979 թվականին իսլամական հեղափոխությունից հետո, երբ Թեհրանում պատանդ վերցրեցին ԱՄՆ դեսպանատան աշխատակիցներին: Դեսպանատան 52 աշխատակիցներ ազատ արձակվեցին 444 օրից՝ 1981 թվականին Ալժիրի կառավարության միջնորդությամբ՝ ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի երդմնակալության օրը: ԱՄՆ շահերն Իրանում ներկայացնում է Պակիստանի կառավարությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---