22 մարտի 2006 - 13:32 AMT
Ադրբեջանում թռչնի գրիպը հինգ հոգու կյանք է խլել
Ադրբեջանում վերջին շաբաթվա ընթացքում թռչնի գրիպի H5N1 հարուցիչը դարձել է հինգ հոգու մահվան պատճառ, երեքշաբթի օրը հայտարարել է Առորղջապահության համաշխարհային կազմակերպությունը(ԱՀԿ): Ըստ ԱՀԿ-ի, Ադրբեջանում եւս երկու հոգու` թռչնի գրիպի անալիզները տվել են դրական արդյունք: Նրանցից մեկը բուժվել է, իսկ մյուսը գտնվում է հիվանդանոցում` կրտիկական վիճակում, հաղորդում է Reuters-ը: