Չիլիի դատավորները ներողություն են խնդրել Պինոչետի իշխանության օրոք իրենց վարքագծի համար

Չիլիի դատավորները ներողություն են խնդրել Պինոչետի իշխանության օրոք իրենց վարքագծի համար

PanARMENIAN.Net - Չիլիի Դատավորների ազգային ասոցիացիան ներողություն է խնդրել Աուգուստո Պինոչետի իշխանության օրոք իրենց վարքագծի համար, որն իշխանության եկավ 1973թ. ռազմական հեղաշրջման արդյունքում:

Հայտարարության մեջ ասվում է, որ այդ շրջանում դատավորները այլևս չէին կատարում հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանի իրենց դերը, հայտնում է ВВС-ին:

«Ժամանակն է ներողություն խնդրել տուժածներից, զոհերի հարազատներից…Չիլիի հասարակությունից»,-ասվում է հայտարարության մեջ:

Գեներալ Պինոչետը ղեկավարել է երկիրը 1973-1990թթ.: Այդ ընթացքում սպանվել է շուրջ 3000 մարդ: Մեկ շաբաթից Չիլիում կնշեն ռազմական հեղաշրջման 40-րդ տարելիցը: Այն ժամանակ դատավորները մերժել են անհայտ կորած կամ սպանված մարդկանց մերձավորների գործերը, որոնք պահանջում էին, որ դատարանները հայտնեն կորածների գտնվելու վայրը: Նրանք ստանդարտ պատասխան էին ստանում, որ դատարանը նման տեղեկություն չունի:

Ներկա կառավարությունը հայտարարել է, որ հեղաշրջման 40-ամյակը պաշտոնական գնահատական կստանա երկրում: Պինոչետի կյանքի վերջին տարիներին բազմաթիվ փորձեր են եղել նրան պատասխանատվության կանչելու: 2000 թվականից Չիլիի դատարանները բազմիցս զրկել են նախկին բռնակալին դատական հետապնդման արգելքից, սակայն փաստաբաններն ամեն անգամ համոզել են, որ իրենց պաշտպանյալը շատ հիվանդ է:

2006թ. նոյեմբերին Պինոչետին որոշ ժամանակով տնային կալանք տվեցին՝ 1973թ. նախագահ Ալյենդեի երկու թիկնապահների մահվանը մեղսակցության մեղադրանքով:

Նա մահացավ 2006թ. դեկտեմբերի 10-ին սրտի կաթվածից մի քանի օր հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---