Պուտինն ու Օբաման, հնարավոր է, բանակցեն G20 շրջանակներում

Պուտինն ու Օբաման, հնարավոր է, բանակցեն G20 շրջանակներում

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 5-ին Սանկտ Պետերբուրգում բացվել է G20 գագաթաժողովը, որը տնտեսական և ֆինանսական օրակարգի կարևոր հարցերին նվիրված միջազգային համագործակցության համաժողով է:

Գագաթաժողովի հիմնական թեմաներն են համաշխարհային տնտեսության վիճակի և հեռանկարների վերլուծությունը, միջազգային արժութային ֆինանսական համակարգի բարեփոխումը, գլոբար էներգետիկ շուկաների կայուն զարգացումը, աջակցությունը միջազգային զարգացմանը, բազմակողմ առևտրի զարգացումը, հակազդումը կոռուպցիային:

Գագաթաժողովի շրջանակներում Վլադիմիր Պուտինը կհանդիպի Իսպանիայի կառավարության նախագահ Մարիանո Ռահոյի և Կորեայի նախագահ Պակ Կին Հեի հետ: Նախատեսված են նաև Պուտինի կարճատև հանդիպումները Արգենտինայի, Բրազիլիայի, Մեքսիկայի նախագահների, Հնդկաստանի, Մեծ Բրիտանիայի, Սինգապուրի, Թուրքիայի վարչապետների, Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպության, Առևտրի համաշխարհային կազմակերպության ու Համաշխարհային բանկի ղեկավարների հետ:

Թեև գագաթաժողովն ավանդաբար նվիրված է գլոբալ տնտեսական համագործակցությանը, այս տարի նա խոստանում է անսովոր լինել սիրիական ճգնաժամի հետ կապված: Ըստ դիտորդների, հենց այդ թեման պետք է գլխավորը դառնա համաժողովի մասնակիցների բանավեճում:

Պաշտոնապես սիրիական ճգնաժամը չի մտնում գագաթաժողովի օրակարգի մեջ, ուստի ցանկացած բանավեճ այդ թեմայով ոչ պաշտոնական կլինի, նշում է BBC-ին:

Ծրագրում նախատեսված չէ Վալդիմիր Պուտինի և Օբամայի հանդիպումը: Այնուամենայնիվ, ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը չի բացառել, որ երկու առաջնորդներն այնուամենայնիվ կզրուցեն գագաթաժողովի շրջանակներում: Գագաթաժողովի նախօրեին Պուտինը հաստատել է, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման ժամանակ, որը կարող է տեղի ունենալ Սանկտ Պետերբուրգում, մտադիր է քննարկել զինաթափման հարցերը, համաշխարհային տնտեսությունը, Սիրիայի, Իրանի ու Հյուսիսային Կորեայի խնդիրը, հայտնել է «ՌԻԱ Նովոստին»:

Օբաման, որն ի սկզբանե մտադիր էր այցելել Մոսկվա Օբամայի հետ երկկողմ բանակցությունների համար, «քսանյակի» գագաթաժողովի շեմին, օգոստոսին հայտարարեց այցը չեղյալ համարելու մասին՝ ԱՄՆ հատուկ ծառայությունների նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենի հետ կապված սկանդալի և սիրիական խնդրի շուրջ ՌԴ և ԱՄՆ տարաձայնությունների ֆոնի վրա:

Մոսկվայի ու Վաշինգտոնի տեսակետները լրջորեն տարբերվում են Սիրիայի հարցում: Մի շարք ԶԼՄ-ների հաղորդագրություններից հետո Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառման մասին, Արևմուտքում բացահայտորեն խոսեցին սիրիական հակամարտությանը հնարավոր միջամտության մասին:

G20-ի առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Սանկտ Պետերբուրգի արվարձան Ստրելնայում, սեպտեմբերի 5-6-ը:

Սիրիայի գծով ՄԱԿ հատուկ ներկայացուցիչ Լահդար Բրահիմին նույնպես մեկնել է Սանկտ Պետերբուրգ, որպեսզի G20-ում աջակցի Սիրիայի գծով «Ժնև-2» միջազգային խաղաղ խորհրդաժողովի գումարմանը, հայտնել է գլխավոր քարտուղարի ներկայացուցիչ Մարտին Նեսիրկին:

«Այն պարագայում, երբ աշարհը մտահոգված է Սիրիայում քիմիական զենքի կիրառման հավանականությամբ, մենք պետք է շտապենք գումարել միջազգային խորհրդաժողով այդ հարցի շուրջ: Քաղաքական որոշումը արյունահեղության վերջ տալու միակ հնարավոր ճանապարհն է»,-ասել է Նեսիրկին:

G20-ի մշտական անդամի կարգավիճակ ունի 19 երկիր և Եվրամիությունը: Ռուսաստանից բացի G20-ի կազմում են Արգենտինան, Ավստրալիան, Բրազիլիան, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Իտալիան, Կանադան, Չինաստանը, Մեքսիկան, Սաուդյան Արաբիան, ԱՄՆ-ն, Թուրքիան, Ֆրանսիան, ՀԱՀ, Հարավային Կորեան և Ճապոնիան:

 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---