Թուրքիայում մոտ 200 հազար սիրիացի փախստական կա

Թուրքիայում մոտ 200 հազար սիրիացի փախստական կա

PanARMENIAN.Net - Սիրիան լքած և Թուրքիայի փախստականների ճամբարներում ապաստանած փախստականների թիվը գերազանցել է 200 հազարը, իսկ հաշվի առնելով ճամբարներից դուրս բնակվողներին, հատել է կես միլիոնի նիշը: Ինչպես հայտնում է Hurriyet թերթը, Թուրքիայի մի շարք գավառների բնակչությունը սիրիացի փախստականներից քիչ է:

Թուրքիայի ԱԳՆ-ն հայտնել է, որ Սիրիայի քաղաքացիները ապաստանել են 20 վրանային ու կոնտեյներային ավաններում: Փախստականների թվում 45 հազար երեխա ու դեռահաս կա: Բացի այդ, ճգնաժամի 2,5 տարում Թուրքիայում 5600 փախստականների երեխա է ծնվել:

ԱԳ նախարար Դավութօղլուն Ժնևում հայտարարել է, որ փախստականների հետ կապված ճգնաժամային գործընթացները նոր խթան ստացան Սիրիայում լարվածության հերթական փուլի հետ: «Մեր ցանկությունից անկախ, Սիրիայում քիմիական զենքի կիրառումից հետո փախստականների հոսքը հարևան երկրներ կարող է աճել: Մենք արդեն հայտնել ենք մեր մտավախությունների մասին ՄԱԿ Փախստականների գծով գերագույն հանձնակատարին և խնդրել նրան քննարկել այդ հարցը»,-ասել է նա:

Գնալով ավելի շատ փախստականներ են Թուրքիայում բնակություն հաստատում ճամբարներից դուրս՝ վարձակալելով բնակարններ կամ հանգրվանելով հարազատների մոտ: Մոտ 300 հազար օտարերկրացիների ներհոսքը հարուցում է տեղաբնակների դժգոհությունը: Ըստ ԱԳՆ տվյալների, Թուրքիան 2,5 տարում փախստականների վրա մոտ մեկ միլիարդ դոլար է ծախսել:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում
---