15 հունվարի 2003 - 18:40 AMT
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՆԱԿԸ ՊԱՏՐԱՍՏ Է ՀԱԿԱՀԱՐՎԱԾ ՏԱԼ ԱԴՐԲԵՋԱՆԻ ՑԱՆԿԱՑԱԾ ԱԳՐԵՍԻԱՅԻՆ
Վերջերս ադրբեջանական դիվերսիոն-հետախուզական խմբի կողմից Լեռնային Ղարաբաղի սահմանների խախտումը կարելի է գնահատել ինչպես ղարաբաղյան բանակի պատրաստվածությունը ստուգելու փորձ: Այդ մասին «Պրոմեթեւս» հեռուստաալիքին հայտարարել է ԼՂՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Նրա խոսքերով` Ղարաբաղի պաշտպանության բանակը պատրաստ է հակահարված տալ Ադրբեջանի կողմից ցանկացած ագրեսիայի: «Բաքվում ճիշտ են գնահատում իրադրությունը, եւ այդ պատճառով չեն սկսում ռազմական գործողություններ»,- ասել է Ս. Օհանյանը: Նախարարն ընդգծել է, որ 10 տարվա ընթացքում ռազմական ոլորտում ձեռք է բերվել բարձր մակարդակ: «Մենք մտադիր ենք ավելի շատ ուժ գործադրել, որպեսզի Լեռնային Ղարաբաղի բանակը դառնա ավելի հզոր եւ հանդիսանա ժողովրդի անվտանգության երաշխիք»,- ասել է ԼՂՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը: