Nouvelles d`Arménie. Ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ տեղի կունենա The Genex ֆիլմի պրեմիերան (վիդեո) 6 սեպտեմբերի 2013 - 12:12 AMT PanARMENIAN.Net - Sevada Production կինոընկերությունը Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ նկարահանում է The Genex ֆիլմը Նատալի Պորտմանի և Արմանդ Ասանտեի մասնակցությամբ: Ֆիլմի պրեմիերան կայանալու է 2015թ. ապրիլի 24-ին: Սցենարի հեղինակներն են Արտակ Սևադան ու Ալան Կացը: Կոմիտասի դերում նկարահանվում է հայտնի ֆրանսիացի դերասան Ժան Մանոն, գրում է Nouvelles d`Arménie-ն: Ֆիլմի երաժշտությունը գրել է կոմպոզիտոր Ֆրանսուա Ժոլին: Նաև ֆիլմում կհնչեն Կոմիտասի գրառված շարականները: Ֆիլմը պատմում է 25-ամյա գեղեցիկ երիտասարդ կնոջ մասին՝ Սալլի Սոլոմոնի, որը տարիներ շարունակ հետազոտում է իր ընտանիքի պատմությունը, սակայն հանկարծ դավադրության է հանդիպում ու սկսվում է պայքարը… Հոլիվուդի երկու աստղեր՝ Նատալի Պորտմանը և Արմանդ Ասանտեն արդեն ստորագրել են մասնակցության պայմանագրերը, ֆիլմի բյուջեն կկազմի մոտ 30 մլն դոլար: Ֆիլմի պաշտոնական թրեյլերում նկարահանվել են Ալ Պաչինոն և Լեոնարդո դի Կապրիոն: Հայոց ցեղասպանության մասին ամենահայտնի և լավագույն ֆիլմը Անրի Վերնոյի «Մայրիկն» է, որտեղ նկարահնվել են Օմար Շարիֆը, Կլաուդիա Կարդինալեն, Ռիշար Բերին: Ֆիլմում նկարահանվելու համար Օմար Շարիֆին արգելվեց մուտքը Թուրքիա: Անտոնիա Արսլանի սցենարով եղբայրներ Պաոլո և Վիտորիո Տավիանիները նկարահանեցին «Արտույտների ագարակը» ֆիլմը, որտեղ նկարահանվել են Մորից Բլյայբտրոյը, Անջելա Մոլինան, Չեկի Կարեոն, Անդրե Դյուսոլյեն, Արսինե Խանջյանը, Մարիանո Ռիգիլիոն, Խրիստո Շոպովը: Գլխավոր հերոսուհի Նունիկի դերը կատարել է հայտնի իսպանացի դերասանուհի Պաս Վեգան: Բացի այդ կանադահայ ռեժիսոր Ատոմ Էգոյանը նկարահանեց «Արարատ» ֆիլմը, իսկ 1982թ. Հոլիվուդում էկրանավորվեց Ֆրանց Վերֆելի «Մուսա լեռան 40 օրը» գիրքը, որի ռեժիսորն է Սարկի Մուրադյանը: Հայոց ցեղասպանություն Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` մոտ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին: Ուշագրավ
Նրանք նաև կոչ են արել դադարեցնել Ադրբեջանին ցանկացած ռազմական օգնության Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը Ամենաընթերցվողը բաժնում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |