6 սեպտեմբերի 2013 - 15:19 AMT
ԱՄՆ-ում իմացել են, որ Իրանը մտադիր է հարձակվել ԱՄՆ դեսպանատների վրա Սիրիային հարվածելու դեպքում

ԱՄՆ իշխանությունները տեղեկություն են ստացել, որ Իրանը մտադիր է հարձակումներ կազմակերպել Իրաքում ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչությունների վրա Սիրիային հարված հասցնելու դեպքում: Այդ մասին գրում է The Wall Street Journal-ը:

Դեսպանատները կգրոհեն իրաքցիների զինյալ խմբավորումները, որոնք սատարում են Իրանին: Նրանք համապատասխան հրաման են ստացել, ինչպես նշում է պարբերականը, էլիտար իրանական զորքերի՝ Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի, ղեկավարությունից:

Ըստ ԱՄՆ հատուկ ծառայությունների, դեսպանատների դեմ հարձակման են պատրաստավում նաև «Հեզբոլլահում»: Լիբանանցի գրոհայինների նպատակը կարող է լինել ԱՄՆ ներկայացուցչությունը Բեյրութում, գրում է Lenta.ru-ն:

Ըստ թերթի, ԱՄՆ իշխանությունները արդեն պատրաստվել են դիվանագետների հնարավոր տարհանմանը: Այդ նպատակով ԱՄՆ-ն կօգտագործի իր նավերը, որոնք տեղակայված են Միջերկրական ու Կարմիր ծովերում:

Իրանն արդեն առաջին անգամը չէ, որ սպառնում է Սիրիային, գրում է The Wall Street Journal-ը: Մասնավորապես, Թեհրանը խոստացել է «ոչնչացնել» Իսրայելը Բաշար Ասադի ռեժիմի դեմ ամերիկյան գործողության դեպքում: Ամերիկացիները նաև վախենում են ամերիկաբնակ սիրիացիների հնարավոր վրեժխնդրությունից: Ըստ ԶԼՄ-ների, ՀԴԲ-ն ուժեղացրել է նրանց հսկողությունը:

Ավելի վաղ ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունեց բանաձևի նախագիծը, որը հավանություն է տալիս ռազմական գործողությանը Սիրիայում ի պատասխան Դամասկոսի արվարձանում քիմիական զենքի կիրառմանը: Նախագահ Օբամային սատարեցին կոմիտեի 10 անդամներ, 7-ը դեմ էին, մեկը ձեռնպահ մնաց: Այժմ բանաձևի նախագիծը դրվելու է Սենատի քվեարկությանը, որն, ինչպես ակնկալվում է, տեղի կունենա հաջորդ շաբաթ:

Ռազմական գործողության ժամկետը պետք է սահմանափակվի 60 օրով՝ մեկ ամսով այն երկարացնելու հնարավորությամբ: Փաստաթուղթը նաև արգելում է ցամաքային ռազմական գործողությունները:

Չնայած Օբամայի համար հաջող քվեարկությանը, Կոնգրեսի վերին պալատում քվեարկության ելքը մշուշոտ է մնում: Դրանից հետո բանաձևը պետք է ստանա Ներկայացուցիչների պալատի հավանությունը: Դեռևս միայն 21 սենատոր է հայտարարել որ վստահորեն, կամ հավանաբար, կաջակցի բանաձևին: Եվս 13-ն ասել են, որ դեմ են քվեարկելու Օբամայի ծրագրին, մնացած 66 սենատորների որոշումը դեռ հայտնի չէ:

Ավելի վաղ Ֆրասիայում, որի կառավարությունը կողմ է Ասադի ուժերին ռազմական հարված հասցնելուն, արտահերթ լսումներ կայացան Ազգային ժողովում, թեև քվեարկություն չի անկացվել, քանի որ ֆրանսիական օրենքների համաձայն նախագահը կարող է մոբիլիզացիայի մասին հրաման տալ առանց խորհրդարանի հավանության:

Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում քիմիական զենք մի քանի անգամ կիրառելու մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում:

Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ:

Մի շարք երկրներ, այդ թվում Ռուսաստանը, համամիտ չեն, որ Ասադը քիմիական զենք է օգտագործել: Անցած շաբաթ ՌԴ նախագահ Վլադիմի Պուտինն ասել է, որ Ասադի հասցեին հնչող մեղադրանքերը «աներևակայելի հիմարություն են»:

ԱՄՆ ՊՆ ղեկավար Չակ Հեյգելը գտնում է, որ Սիրիայում ռազմական գործողությունը միլիոնավոր դոլարներ կպահանջի:

Սիրիայի ԱԳ փոխնախարար Ֆայսալ Մեկդադը հայտարարել է, որ Դամասկոսը մոբիլիզացնում է իր դաշնակիցներին, որոնք «տարբեր տեսակի օգնություն են առաջարկում»:

Նա որպես օրինակ նշել է Իրանը, Ռուսաստանը, ՀԱՀ և մի շարք արաբական երկրներ:

Ըստ ԱՄԿ տվյալների, շուրջ 100 հազար մարդ է զոհվել և 2 միլիոնը հեռացել է երկրից 2011թ. մարտին Ասադի դեմ ապստամբության մեկնարկից ի վեր: