Եգիպտոսի կառավարությունը հերքում է. «Մահմեդական եղբայրները» չեն արգելվի

Եգիպտոսի կառավարությունը հերքում է. «Մահմեդական եղբայրները» չեն արգելվի

PanARMENIAN.Net - Եգիպտոսի կառավարությունը որոշում չի կայացրել «Մահմեդական եղբայրների» գործունեությունն արգելելու մասին, հայտնել է ուրբաթ օրը «Ալ Ջազիրա» հեռուստաալիքը՝ կառավարության սեփական աղբյուրի վրա հղումով:

Ավելի վաղ եգիպտական «Ալ Աքբար» թերթում տեղեկություն էր հայտնվել, որ կառավարությունը որոշել է լուծարել շարժումը և արգելել նրա գործունեությունը:

Շարժման մասնակիցների ձերբակալությունները սկսվեցին նախկին նախագահ Մուհամմեդ Մուրսիի ռազմական հեղաշրջման արդյունքում տապալումից հետո: Մուրսին, ինչպես նաև «Մահմեդական եղբայրների» առաջնորնդերը, հայտնվեցին բանտում:

Տասնամյակներ շարունակ «Մահմեդական եղբայրների» գործունեությունն Եգիպտոսում օրենքից դուրս էր, և միայն Հոսնի Մուբարաքի ռեժիմի անկումից հետո այն ներկայացավ աշխարհին որպես լավ կազմակերպված քաղաքական ուժ:

«Մահմեդական եղբայրների» առաջնորդներցի մեկը՝ Մուհամմեդ Մուրսին ընտրվեց Եգիպտոսի նախագահ 2012թ., երբ պաշտոնից հեռացավ Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց փլուզել երկրի տնտեսությունը և փորձեց շարիաթի օրենքներ սահմանել: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց՝ պահանջելով Մուրսիի հրաժարականը: Հուլիսի 3-ին զինվորականներն իրազեկեց Մուրսիին, որ նա այլևս նախագահ չէ:

Մոհամմեդ Մուրսին դատարանի առջև կկանգնի ընդդիմադիր ցուցարարներին սպանելու կոչերի համար, հայտարարել է Եգիպտոսի պետական դատախազը: Մեղադրանքները կապված են Կահիրեի նախագահական պալատի մոտ տեղի ունեցած բախումներին անցյալ տարվա դեկտեմբերին, երբ 7 մարդ զոհվեց, հայտնում է ВВС-ին: Նույն մեղադրանքներով դատարանի առջև կկանգնի «Մահմեդական եղբայրներ» շարժման ևս 14 անդամ: Դատական նիստի ամսաթիվը հայտնի կդառնա ավելի ուշ: Մինչ այդ տապալված նախագահին մեղադրում էին «կալանավորների, սպաների ու զինվորների կանխամտածված սպանության մեջ»:

Այդ մեղադրանքները վերաբերում են 2011թ. Կահիրեում բանտի վրա հարձակմանը, որի ժամանակ ազատ արձակվեցին Մուրսին ու «Մահմեդական եղբայրների» մյուս առաջնորդները:

Մուրսին նաև մեղադրվում է բանտից ապստամբության ընթացքը ծրագրելու մեջ, երբ տապալվեց Եգիպտոսի նախագահ Հոսնի Մուբարաքը, և պաղեստինյան ՀԱՄԱՍ խմբավորման հետ դավադրության կազմակերպման մեջ: Մեկ տարի առաջ Գազայի հատվածում ամենուր հսկայական պաստառներ հայտնվեցին ՀԱՄԱՍ-ի շարժման առաջնորդ Իսմաիլ Հանիայի և Եգիպտոսի նորընտիր նախագահ Մոհամմեդ Մուրսիի պատկերով, ժպիտները դեմքներին և եգիպտական բուրգերի ֆոնի վրա ձեռքսեղմումով: Մոհամմեդ Մուրսին Եգիպտոսի նախագահ է ընտրվել 2012 թվականին, երբ պաշտոնանկ արվեց Հոսնի Մուբարաքը: Մեկ տարում նա հասցրեց ամբողջությամբ փլուզել տնտեսությունը, և փորձեց շարիաթի օրենքներ հաստատել երկրում: 2013թ. հունիս-հուլիսին երկրի բնակչությունը, որը դժգոհ էր իսլամիստների կառավարումից, մոտ 15 մլն ստորագրություն հավաքեց Մուրսիի պաշտոնանկության օգտին: Հուլիսի 3-ին եգիպտական բանակը տեղեկացրեց Մոհամմեդ Մուրսիին, որ նա այլևս Եգիպտոսի նախագահ չէ: Զինվորականները գնացին դրան Մուրսիին կամավոր հրաժարականի դրդելու անհաջող փորձերից հետո: Օգոստոսի վերջում Եգիպտոսում ձերբակալվեցին «Մահմեդական եղբայրների» առաջնորդներ Մոհամմեդ Բադիան ու Մոհամմեդ Բելտագին:

«Մահմեդական եղբայրները» միջազգային կրոնական քաղաքական ասոցիացիա է, որ հիմնվել է 1928թ. ուսուցիչ Հասան ալ Բաննայի կողմից Եգիպտոսի Իսմաիլիի քաղաքում: 1933թ. ի վեր կազմակերպության կենտրոնակայանը տեղափոխվեց Կահիրե: 1949թ. Հասան ալ Բաննայի մահից հետո, 1950թ. շարժման գաղափարախոսը դարձավ գրականագետ Սեյիդ ալ Կուտբը, որը մահապատժի ենթարկվեց 1966 թվականին: Ասոցիացիան բաժանմունքներ ունի Սիրիայում, Պաղեստինում, Իրաքում: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո այն արդեն 500 հազար անդամ ուներ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---