2024 թվականին Ադրբեջանը տնտեսական ճգնաժամ կապրի

2024 թվականին Ադրբեջանը տնտեսական ճգնաժամ կապրի

PanARMENIAN.Net - Եթե Ադրբեջանի պետական ծախսերը մնան նույն մակարդակում, ապա նավթային ու գազային եկամուտները չեն բավարարի դրանք ծածկելու համար արդեն 2018 թվականին, իսկ մինչ 2024 թվականը պետական ծախսերը գրեթե երկու անգամ կգերազանցեն նավթագազային ծախսերը: Այդպիսին է Ադրբեջանի Ազգային բյուջետային խմբի կանխատեսումը, գրում է fakthaber-ը:

Ադրբեջանի Ազգային բյուջետային խմբի փորձագետները հաշվել են Ադրբեջանի եկամուտները «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» և «Շահդենիզ» հանքավայրերից նավթի ու գազի իրացումից ստացած և ակնկալվող եկամուտները 2012-ից մինչև 2024 թվականը: Արդեն 2018 թվականից բյուջետային ծախսերի և գազի ու նավթի վաճառքից ստացած եկամուտների տարբերությունը զգալի կդառնա: «Դժվար չէ պատկերացնել մեր երիտասարդության ապագան: Կկարողանա՞ եկամուտ չունեցող, շինարարության ու ճանապարհների նորոգման համար միլիարդավոր ծախսերով պետությունը նվազեցնել ծախսերը մինչև 2024 թվականը: Հնարավո՞ր կլինի 2024թ. ասել այսօրվա դրությամբ բարձ վարձատրվող մասնագետներին ու կենսաթոշակառուներին, որ նրանց ամսական աշխատավարձը կամ թոշակը նվազելու է պետական եկամուտների նվազման պատճառով»,-գրում է գործակալությունը:

Ադրբեջանում ածխաջրածինների արդյունահանման նվազեցման մասին զգուշացնում են նաև նավթի ու գազի գծով փորձագետները: Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը օգտագործվում է հզորության մեկ քառորդով, իսկ գազի արդյունահանումը «Ազերի-Չիրագ-Գյունեշլի» և «Շահդենիզ» հանքավայրերում չափազանց ծախսատար է:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---