Վերջին շրջանում իսլամիստները Սիրիայում սպանել են ՄԱԿ 11 աշխատակցի

Վերջին շրջանում իսլամիստները Սիրիայում սպանել են ՄԱԿ 11 աշխատակցի

PanARMENIAN.Net - Սիրիայում գործող զինյալների խմբավորումները բացահայտ կերպով սպառնում են ՄԱԿ աշխատակիցներին, որոնք օգնություն են ցուցաբերում բնակչությանը: Այդ մասին հայտարարել է ՄԱԿ հումանիտար հարցերի գծով գլխավոր քարտուղարի տեղակալ Վալերի Ամոսը:

«Վերջին շաբաթներին և ամիսներն մենք բախվում ենք սպառնալիքների, որոնք հնչում են ՄԱԿ հումանիտար անձնակազմի հասցեին տարբեր խմբավորումների կողմից: Ինչպես գիտեք, սպանվել են Կարմիր մահիկի սիրիական ներկայացուցչության կամավորները: Բացի այդ, սպանվել են նաև ՄԱԿ աշխատակիցներ, եղել են նաև առևանգման դեպքեր»,-ասել է Ամոսը, տեսակապով ելույթ ունենալով ՄԱԿ կենտրոնակայանում կազմակերպված մամլո ասուլիսում՝ հստակեցնելով, որ Սիրիայում սպանվել է ՄԱԿ 11 աշխատակից:

Ըստ Ամոսի, սպառնալիքներ ՄԱԿ հումանիտար անձնակազմի հասցեին հնչել են տարբեր խմբավորումների կողմից, մի մասը հրապարակվել է սոցցանցերում : «Մենք միանգամայն լուրջ ենք վերաբերվում այդ սպառնալիքներին»,-ասել է նա: Օգոստոսի կեսին CBS-ը, ԱՄՆ Պետքարտուղարությունում իր աղբյուրների վրա հղումով, հայտնել էր, որ «Ալ Քայիդայի» հետ կապված «Իրաքի և Լևանտի իսլամական պետություն» խմբավորումը սպառնացել է արևմտյան մարդասիրական կազմակերպություններին առևանգումներով ու հաշվեհարդարով, եթե նրանք ոտք դնեն սիրիական հողի վրա:

Սիրիայում աշխատում են ՄԱԿ 15 կառույցներ, այդ թվում ՄԱԿ Փախստականների գծով գերագույն հանձնակատարի վարչությունը, ՄԱԿ Պարենի համաշխարհային ծրագիրը, ՄԱԿ Զարգացման ծրագիրը: Եկրում նաև տեղաբաշխված է խաղաղապահների զորակազմը, որը հսկում է հրադադարի պահպանումը Հոլանի բարձունքներում:

Ըստ ԱՄԿ տվյալների, շուրջ 100 հազար մարդ է զոհվել և 2 միլիոնը հեռացել է երկրից 2011թ. մարտին Ասադի դեմ ապստամբության մեկնարկից ի վեր:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---