9 սեպտեմբերի 2013 - 15:44 AMT
Ադրբեջանական բանակում ևս մեկ զինծառայող է մահացել

Ադրբեջանական բանակի N զորամասի զինվոր Բեբիշով Նամիգ Ալիբաբա օղլուն ծանր վիրավորվել է զենքի փողում փամփուշտի պայթյունից՝ զենքի հետ անզգույշ վարվելու հետևանքով, և մահացել է: Այդ մասին հայտնում է ANS PRESS-ը՝ Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայության վրա հղումով:

Մահացած զինվորը զորակոչվել է Եվլախի շրջանից:

2013թ. 5 ամսում, ըստ Բաքվի տվյալների, Ադրբեջանի ԶՈւ շարքերում 43 զինվոր է մահացել, որոնցից 35-ը՝ ոչ մարտական պայմաններում: Ըստ ադրբեջանցի իրավապաշտպանների, բանակում զոհվածների քանակը 50-ից ավելի է: