Զեկույց. Հայաստանում մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, քան Վրաստանում

Զեկույց. Հայաստանում մարդիկ իրենց ավելի երջանիկ են զգում, քան Վրաստանում

PanARMENIAN.Net - Աշխարհի երջանիկ 150 երկրների շարքում Հայաստանը զբաղեցրել է 128-րդ հորիզոնականը: Այդ մասին ասվում է ՄԱԿ հրապարակած «Երջանկության ինդեքսում» (World Happiness Report): Ըստ վարկանիշի, Հայաստանն առաջ է անցել Վրաստանից, որը զբաղեցնում է 134-րդ հորիզոնականը:

Բայց արդյո՞ք դա այդպես է: Դեպի ծով ելք չունեցող և վառելիքի բնական պաշարներից զուրկ Հայաստանը թեև ապահովում է 7-տոկոսանոց տնտեսական աճ, սակայն աղքատության բարձր մակարդակն ու գործազրկությունը ստիպում են Հայաստանի հասարակ քաղաքացիներին հեռանալ երկրից և երջանկություն փնտրել օտար ափերում:

Ըստ ՀՀ ֆինանսների նախարարության մշակած 2012-2025թթ. Հեռանկարային զարգացման ռազմավարական ծրագրի, նախատեսվում է մինչև 2025թ. աղքատության մակարդակը երկրում կրճատել մինչև 13,6 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատների քանակը հասցնել 1,8 տոկոսի:

Միևնույն ժամանակ, նախարարությունը կանխատեսում է, որ 2013թ. աղքատության մակարդակը երկրում կկազմի 32,1 տոկոս, իսկ ծայրահեղ աղքատության՝ բնակչության ընդհանուր քանակի 2,7 տոկոսը, երբ աղքատության շեմը համարվում է 37 468 դրամը (կամ 25,9 տոկոս հին մեթոդաբանությամբ):

ԱՊՀ երկրների թվում առաջատարը Մոլդովան է՝ 53-րդ հորիզոնական, նրան հաջորդում է Ղազախստանը՝ 57-րդ տեղ, Թուրքմենստանը՝ 59-րդ, Ուզբեկստանը՝ 60-րդ, Բելառուսը՝ 66-րդ, Ռուսաստանը՝ 68-րդ, Ուկրաինան՝ 87-րդ, Ղրղզստանը՝ 89-րդ, ինչպես նաև Տաջիկստանը՝ 125-րդ տեղը: Իրանը՝ 115-րդն է, Ադրբեջանը՝ 116-րդ, Վրաստանը՝ 134-րդ, իսկ Թուրքիան 77-րդ հորիզոնականում է:

Ցանկում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Դանիան: Երկրորդ հորիզոնականում է Նորվեգիան, երրորդում՝ Շվեյցարիան: Վարկանիշի 4-րդ հորիզոնականը զբաղեցրել է Հոլանդիան, 5-րդը՝ Շվեդիան: Ռուսաստանը 68-րդ հորիզոնականում է:

Վարկանիշը եզրափակում են աֆրիկյան երկրները՝ Տոգոն, Բենինը եւ Կենտրոնական-Աֆրիկյան Հանրապետությունը:

Երկրների վրա ազդեցություն թողնող առանցքային գործոնների թվում առանձնացվում է ՀՆԱ-ն, կյանքի սպասվող տևողությունը, հուսալի մարդու ներկայությունը, ընտրության ազատությունը, կոռուպցիայի բացակայությունն ու առատաձեռնությունը:

 Ուշագրավ
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---