9 սեպտեմբերի 2013 - 18:29 AMT
Սերգեյ Լավրով. Ոչ մի գործարք Սիրիայի ժողովրդի թիկունքում կնքվել չի կարող

Ռուսաստանը չի կնքել և մտադիր չէ կնքել գաղտնի քաղաքական գործարքներ Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը:

«Ոչ մի գործարք սիրիական ժողովրդի թիկունքում կնքվել չի կարող, ինչ վերաբերում է Ռուսաստանի վարած քաղաքականությունը: Առաջիկայում ևս այդպես է լինելու»,-ասել է ԱԳ նախարարը սիրիացի գործընկեր Վալիդ Մուալլեմի հետ բանակցությունների ավարտին:

«Ռազմական միջամտությունը Սիրիայում կվերածվի ահաբեկչության նոր բռնկման ինչպես երկրում, այնպես էլ հարևան պետություններում»,-ասել է Լավրովը:

Իր հերթին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը Մոսկվայում ասել է, որ ԱՄՆ-ն մտադիր է զարգացնել ագրեսիան Սիրիայի դեմ, ելնելով «Ալ Քայիդայի» և նրան հարակից տարբեր կառույցների շահերից:

«Մենք իրավունք ունենք հարցնելու. որո՞նք են ԱՄՆ իրական շահերը, եթե նրանք ցանկանում են ագրեսիա տարածել, հանդես գալով «Ջաբհաթ ան Նուրսի» խմբավորման և այլ կառույցների կողմից»,-ասել է նախարարը:

Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում քիմիական զենք մի քանի անգամ կիրառելու մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում:

Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ: Ըստ ԱՄԿ տվյալների, շուրջ 100 հազար մարդ է զոհվել և 2 միլիոնը հեռացել է երկրից 2011թ. մարտին Ասադի դեմ ապստամբության մեկնարկից ի վեր:

ԱՄՆ Սենատի արտաքին գործերի կոմիտեն ընդունել է բանաձևի նախագիծը, որն արտոնում է ռազմական գործողությունը Սիրիայում: Բարաք Օբամայի առաջարկին սատարեցին կոմիտեի 10 անդամներ, 7-ը՝ դեմ է քվեարկել, մեկը ձեռնպահ է մնացել: Այժմ բանաձևի նախագիծը քավերակության պետք է դրվի Սենատում:

Սակայն այսօր ԱՄՆ-ում արդեն խոսում են խնդրի քաղաքական կարգավորման մասին:

Ռազմական գործողությանը հաստատապես կողմ են 25 կոնգրեսականներ, դեմ են՝ 106-ը: Միայն 23 սենատոր է հստակ հայտարարել, որ սատարում է Սպիտակ տանը, 17-ն ասել են, որ նրանք որոշակիորեն դեմ են, գրում է Washington Post-ը: