10 սեպտեմբերի 2013 - 11:13 AMT
Սերգեյ Լավրով. Ռուսաստանը միանում է Դամասկոսի հետ աշխատանքին՝ քիմիական զենքի հսկողություն սահմանելու հարցում

Նախօրեին ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հանդես է եկել Սիրիայի վերաբերյալ հայտարարությամբ: Մասնավորապես, հայտարարության մեջ անդրադարձ է կատարվում Սիրիայի ԱԳ նախարար Վալեդ Մուալլեմի հետ բանակցություններին: Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ ռուս-սիրիական բանակցությունների արդյունքում հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին հայտարարություն է արել, համաձայն որիհնարավոր է խուսափել Սիրիայում ռազմական միջմատությունից, եթե Դամասկոսն ամբողջ քիմիական զենքը հանձնի միջազգային հանրության հսկողությանը:

«Չգիտենք, կհամաձայնվեն դրան Սիրիայում, բայց եթե միջազգային հսկողությունը թույլ տա խուսափել ռազմական միջամտությունից, մենք անմիջապես կմիանանք Դամասկոսի հետ աշխատանքին: Կոչ ենք անում Սիրիայի ղեկավարությանը ոչ միայն պայմանավորվել քիմիական զենքի պահեստները միջազգային հսկողությանը հանձնելու մասին, այլև հետագայում այնոչնչացնելու, ինչպես նաև քիմիական զենքի արգելման կազմակերպմանը միանալու մասին: Մենք արդեն փոխանցել ենք այս առաջարկը Սիրիայի ԱԳ նախարարին, որը գտնվում է Մոսկվայում: Հուսով ենք, որ պատասխանն արագ ու դրական կլինի»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարը:

Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում քիմիական զենք մի քանի անգամ կիրառելու մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում, երբ 1400 մարդ զոհվեց: Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ: Օբաման դիմել էր Կոնգրեսին՝ Սիրիային հարված հասցնելու թույլտվություն ստանլու համար:

Բայց արդեն այսօրԱՄՆ-ում խոսում են խնդրի քաղաքական կարգավորման մասին: