10 սեպտեմբերի 2013 - 11:54 AMT
2013 թ. 7 ամսում մասնավոր դրամական փոխանցումները Հայաստան 5 անգամ գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը

2013 թ հունվար-հուլիս ամիսներին Հայաստանի բանկային համակարգի միջոցով ֆիզիկական անձանց անունով ընդունվել են դրամական միջոցներ, որոնց ընդհանուր քանակը 942 մլն դոլար է: Ինչպես հաղորդում է Հայաստանի Կենտրոնական բանկի ամենամսյա տեղեկատուն, տվյալ ցուցանիշը աճել է 2012 թ նույն ժամանակահատվածի հետ համեմատ ավելի քան 5 անգամ (175, 6 մլն դոլար): Ընդ որում, մասնավոր փոխանցումների ներհոսքը 2013թ. հուլիսին կազմել է $203,7 մլն դոլար:

Բացի այդ, հաշվետու ժամանակահատվածում Հայաստանից արտասահման փոխանցումների ծավալը կազմել է 175,9 մլն դոլար, 2012 թ հունվար-հուլիս ամիսների 22,9 մլն դոլարի փոխարեն: Զուտ դրամական ներհոսքը հունվար- հուլիս ամիսներին կազմել 760 մլն դոլար՝ 2012-ի նույն ժամանակահատվածի 152,7 մլն դոլարի փոխարեն:

Զուտ ներհոսքի ամենամեծ ծավալն իրականացվել է Ռուսաստանից` 697 մլն դոլար, ապա հաջորդում են ԱՄՆ` 27,191 մլն, Ղազախստանը` 11,4, Ֆրանսիան՝ 4,7 մլն, Գերմանիան՝ 2,98 մլն, Ուկրաինան` 1,3 մլն դոլարով, ՄԱԷ՝ 1,2 մլն դոլար, Իսպանիան՝ 1,1 մլն դոլար: