10 սեպտեմբերի 2013 - 12:29 AMT
Ահմեդ Դավութօղլուն կոչ է անում ԱՄՆ Կոնգրեսին որոշում կայացնել

Սիրիայի վերաբերյալ ԱՄՆ Կոնգրեսի որոշումը երկարաժամկետ ազդեցություն կունենա ԱՄՆ քաղաքականության վրա: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն, հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Ելույթ ունենալով HaberTurk հեռուստաալիքով, Դավութօղլուն հայտարարել է, որ ինչպիսին էլ լինի Կոնգրեսի որոշումը, դրա ընդունման միջոցն առաջիկայումլայնորեն քննարկվելու է: «Միջազգային հանրությունը չպետք է հրաժարվի զսպման քաղաքականությունից»,- ասել է Դավութօղլուն:

Նա նշել է, որ Թուրքիան ընդունում է հնարավոր սպառնալիքների կասեցմանն ուղղված անվտանգության բոլոր միջոցները: «Սիրիայում քիմիական գրոհի վերաբերյալ ՄԱԿ զեկույցըպետք է հնարավորինս շուտ հրապարակվի»,- հայտարարել է նախարարը՝ հավելելով, որ Ռուսաստանին ու Չինաստանին պետք է ևս մեկ անգամ առաջարկություն անել, եթե նրանք կարողանան արգելափակել ՄԱԿ նախաձեռնությունը Սիրիայի հարցում»:

Ակնկալվում էր, որ ԱՄՆ Սենատի անդամները կքվեարկեն բանաձևի վերաբերյալ սեպտեմբերի 11-ին: Դրանից հետո փաստաթուղթը պետք է ներկայացվեր Ներկայացուցիչների պալատ, բայց քվեարկությունը հետաձգվեց: Օգոստոսի 30-ին նախագահ Օբաման ռազմական գործողության թույլտվություն ստանալու ակնկալիքով հարցում ուղարկեց օրենսդիրներին:

Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում մի քանի անգամ քիմիական զենքկիրառման մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում:

Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնին քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ: Ակնկալվում է, որ ՄԱԿ տեսուչներն իրենց եզրակացությունները կհրապարակեն շաբաթվա վերջում: