Վրաց-ռուսական հերթական հանդիպումը տեղի կունենա Պրահայում մինչև սեպտեմբերի 20-ը

Վրաց-ռուսական հերթական հանդիպումը տեղի կունենա Պրահայում մինչև սեպտեմբերի 20-ը

PanARMENIAN.Net - Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների գծով հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեի և ՌԴ ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասինի հանդիպումը տեղի կունենա Պրահայում մինչև սեպտեմբերի 20-ը:

Այս փուլում Զուրաբ Աբաշիձեն ու Գրիգորի Կարասինը ճշտում են մանրամասները կապված հանդիպման վերջնական օրվա հետ: Քննարկվող հարցերի թվում գլխավորը շարունակում է են մնալ առևտրա-տնտեսական հարաբերությունները, մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումն ու տրանսպորտային հաղորդակցությունը, այդ թվում կանոնավոր ավիաչվերթների իրականացումը: Վրացական կողմը կարծում է, որ մինչ սեպտեմբերի ավարտը վրացական արտադրանքը արդեն վերջնականապես դուրս կգա ռուսական շուկա:

«Այս անգամ մենք դիտարկում ենք այն հարցերը, որոնք դեռևս լուծված չեն: Դրանք են առևտրա-տնտեսական հարաբերությունները, մուտքի արտոնագրերի ռեժիմի պարզեցումն ու տրանսպորտային հաղորդակցությունը, այդ թվում կանոնավոր ավիաչվերթների իրականացումը, մշակութային հարաբերությունները: Այդ ուղղությամբ ակնհայտ առաջխաղացում կա»,-ասել է Աբաշիձեն, հայտնում է «Գրուզիա Online»-ը:

Դա կլինի Զուրաբ Աբաշիձեի ու Գրիգորի Կարասինի արդեն 4-րդ հանդիպումը: Դիվանագիտական հարաբերությունները Վրաստանի ու Ռուսաստանի միջև խզվեցին 2008թ. օգոստոսյան պատերազմից և ՌԴ կողմից Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախության ճանաչումից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---