ՌԴ ԱԳՆ. Դամասկոսի մոտ քիմիական գրոհի զոհերի տեսագրությունը նախապես էր «սարքվել»

ՌԴ ԱԳՆ. Դամասկոսի մոտ քիմիական գրոհի զոհերի տեսագրությունը նախապես էր «սարքվել»

PanARMENIAN.Net - ՄԱԿ Մարդու իրավունքների խորհրդի 24-րդ նստաշրջանում միջազգային փորձագետները ներկայացրել են համոզիչ ապացույցներ, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ քիմիական գրոհի զոհերի տեսագրությունը և լուսանկարները նախապես էին սարքվել: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Բերվել են համոզիչ ապացույցներ, որ օգոստոսի 21-ին Դամասկոսի մոտ քիմիական գրոհի զոհերի տեսագրությունը և լուսանկարները նախապես էին սարքվել: Ցուցադրվեցին բազմաթիվ ականատեսների ցուցմունքները, որոնք միաձայն պնդում են, որ քիմիական զենքը Արևելյան Գուտայի մոտ գրոհայիններն են կիրառել: Ակտիվիստների անցկացրած միջադեպի հետաքննության արդյունքները և ականատեսների վկայությունները փոխանցվել են Սիրիայում հետաքննությամբ զբաղվող անկախ հանձնաժողովին»,-ասվում է հայտարարության մեջ:

Սիրիայի նախագահ Ասադին մեղադրում են խաղաղ քաղաքացիների դեմ հակամարտության 2,5 տարում քիմիական զենք մի քանի անգամ կիրառելու մեջ: Ամենախոշոր դեպքը տեղի է ունեցել օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում, երբ 1400 մարդ զոհվեց: Սիրիայի իշխանությունները հերքում են այդ մեղադրանքները: Ասադը նախկինում հայտարարել էր, որ իր զորքերի հաջողությունների ֆոնի վրա քիմիական զենքի կիրառումն «անտրամաբանական» կլիներ: Ակնկալվում է, որ ՄԱԿ տեսուչները իրենց եզրակացությունները կհրապարակեն շաբաթվա վերջում:

Նախօրեին ռուսական ԱԳՆ-ն առաջարկեց սիրիական կողմին իր քիմիական զենքը հանձնել միջազգային հսկողության, ինչը թույլ կտա խուսափել ռազմական միջամտությունից: Դամասկոսն արդեն ողջունել է այդ նախաձեռնությունը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---