Գերմանաբնակ իսլամիստները Սիրիա են մեկնում Թուրքիայի տարածքով

Գերմանաբնակ իսլամիստները Սիրիա են մեկնում Թուրքիայի տարածքով

PanARMENIAN.Net - Գերմանիայի անվտանգության ծառայությունը զեկույց է հրապարակել որտեղ ասվում է, որ գերմանաբնակ իսլամիստները Սիրիա են մեկնում Թուրքիայի տարածքով: Ինչպես հայտնում է DW-ն, երիտասարդ իսլամիստների մեծ մասը միանում է ընդդիմադիրներին, նրանց մեծ մասը ծայրահեղորեն է տրամադրված:

Իսլամիստները մեկնում են Սիրիա Համբուրգից Ասադի դեմ պայքարելու նպատակով: Ոմանք Սիրիա են մեկնում ավտոմեքենայով՝ Թուրքիայի տարածքով: Ինչպես հայտնում է NDR-ը, 2013 թվականի սկզբից մինչ օրս Գերմանիայից Սիրիա են մեկնել տասնյակ իսլամիստներ: Ջիհադիստները հավաքվում են Քյոլնի մզկիթում, որտեղ խմբեր են ձևավորվում: Նրանք գտնում են միմյանց բարեկամների միջոցով կամ սոցցանցերի օգնությամբ: Խմբերը մեկնում են արդեն զինված:

Անվտանգության ծառայությունը նշում է, որ 120 իսլամիստներ Գերմանիայից Շլեզվիգ-Գոլշտեյնի հողից արդեն Սիրիայում են՝ նրանց վարժեցնում են ահաբեկչական ճամբարներում:

Գերմանիայի իշխանությունները փորձում են խոչընդոտել իսլամիստների մեկնմանը Սիրիա՝ կասեցնում են անհրաժեշտ փաստաթղթերի տրամադրումը, սակայն մի մասը միևնույն է կարողանում է մեկնել: Թուրք-սիրիական սահմանը հատելու համար հարկավոր է միայն անձը հաստատող փաստաթուղթ, անձնագրի առկայությունը պարտադիր չէ:

Քաղաքացիական պատերազմից ի վեր ընդդիմության կողմից կռվում է մոտ 5 հազար ջիհադիստ ամբողջ աշխարհից, հիմնականում նրանք «Ալ Քայիդային» ենթակա խմբավորումներից են Սաուդյան Արաբիայից, Աֆղանստանից, Լիբիայից, ինչպես նաև Գերմանիայից, Ֆրանսիայից և Մեծ Բրիտանիայից: Կան նրանց թվում նաև ԱՄՆ քաղաքացիներ: Ըստ ԱՄԿ տվյալների, շուրջ 100 հազար մարդ է զոհվել և 2 միլիոնը հեռացել է երկրից 2011թ. մարտին Ասադի դեմ ապստամբության մեկնարկից ի վեր: Իսլամիստները քանդել են բազում եզակի պատմական հուշարձաններ, այդ թվում՝ մահմեդական:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---