Հայաստանում iPhone 5S-ն ու iPhone 5C-ն վաճառքում կհայտնվեն մինչև տարեվերջ

Հայաստանում iPhone 5S-ն ու iPhone 5C-ն վաճառքում կհայտնվեն մինչև տարեվերջ

PanARMENIAN.Net - Apple ապրանքանիշի լիազորված վաճառող iStore խանութ-սրահում դեռ հստակ չգիտեն՝ երբ կսկսեն վաճառել iPhone 5S-ն ու iPhone 5C-ն: Ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին ասացին խանութ-սրահում, երբ սմարթֆոնները վաճառքի հանվեն Եվրոպայում, 1-ից՝ 2 ամսվա ընթացքում դրանք «կհասնեն» նաև Հայաստան: Խանութում նաև հավելեցին, որ սմարթֆոնները կփորձեն ներկրել հնարավորինս սեղմ ժամկետում:

Հայաստանում iPhone-ի պաշտոնական ներկայացուցիչ «Օրանժ Արմենիա» ընկերությունում ևս դեռ տեղեկություններ չունեն՝ երբ կկարողանան հեռախոսը ներկայացնել Հայաստանում, բայց փաստը, որ ապագայում խանութ-սրահներում սմարթֆոնները կվաճառեն, հաստատեցին:

Երեկ Apple ընկերությունն ԱՄՆ-ում անցկացրեց երկու նոր սմարթֆոնների՝ iPhone 5S-ի ու iPhone 5C-ի շնորհանդեսը, ներկայացվեց նաև նոր՝ iOS7 օպերացիոն համակարգը:

iOS7-ն արդեն սեպտեմբերի 18-ից հասանելի կլինի iPhone 4-ի, iPad 2-ի, iPad mini-ի, 5-րդ սերնդի iPod-ի, նաև ավելի ուշ արտադրված սմարթֆոնների տարբերակների օգտատերերին:

Մետաղյա կորպուսով iPhone 5S-ը երեք գույնի է՝ արծաթագույն, ոսկեգույն ու սև: Այն առանձնանում է 64-բիթային A7 պրոցեսորով, գաղտնաբառը փոխարինող մատնահետքերի սկաներով, որը համատեղել են Home կոճակի հետ, ինչպես նաև ավելի հզորացված ֆոտո- ու տեսախցիկով:

Ինչպես շատերը սպասում էին, ընկերությունը վերջապես թողարկեց սմարթֆոնի ավելի մատչելի տարբերակը: Հինգ գունային տարբերակով iPhone 5C-ն պլաստմասե կորպուսով է, մոտավորապես ունիiPhone 5 մոդելի կարողությունները: Այն ունի 4-դյույմանոց ռետինե-էկրան, 8-մեգապիկսել հզորությամբ տեսախցիկ ու А6 պրոցեսոր:

Նոր iPhone-ն արդեն մի շարք երկրներում վաճառքում կհայտնվի սեպտեմբերի 20-ին, բայց ոչ ամենուրեք. առաջին երկրները, որտեղ սմարթֆոնները հնարավոր կլինի ձեռք բերել, ԱՄՆ-ն, Ավստրալիան, Չինաստանը, Ֆրանսիան, Գերմանիան, Ճապոնիան, Սինգապուրն ու Մեծ Բրիտանիան են:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---