Օլանդը չի համբերում, թե երբ կկարողանա «ուժ կիրառել սիրիական ճգնաժամի կարգավորման համար»

Օլանդը չի համբերում, թե երբ կկարողանա «ուժ կիրառել սիրիական ճգնաժամի կարգավորման համար»

PanARMENIAN.Net - Ֆրանսիան նախկինի պես պատրաստ է ուժ կիրառել սիրիական ճգնաժամի կարգավորման համար, Ֆրանսիայի պաշտպանության գծով խորհրդի ներկայացուցիչների նեղ շրջանակի հետ նիստից հետո հայտարարել էՖրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, գրում է «ՌԻԱ Նովոստին»՝ AFP-ի վրա հղումով:

Օլանդը նշել է, որ Ֆրանսիան մտադիր է ՄԱԿ ԱԽ-ում դիտարկել քիմիական զենքի օգտագործման հսկողության բոլոր հնարավոր տարբերակները:

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Փարիզը մտադիր է ՄԱԿ ԱԽ ներկայացնել մի բանաձևի նախագիծ, որով պահանջվում է Սիրիայից քիմիական զենքը միջազգային հսկողության հանձնել: Ֆրանսիական բանաձևի նախագիծը դատապարտում է օգոստոսի 21-ի քիմիական գրոհը և դրա համար մեղքըբարդում Դամասկոսի վրա:

Սեպտեմբերի 11-ին Ռուսաստանը ՄԱԿ ԱԽ-ին է փոխանցել սիրիացի գրոհայինների կողմից քիմիական զենքի օգտագործման վերաբերյալ փաստաթղթերը: Մինչ այդ Ռուսաստանն առաջարկել էր Սիրիային միջազգային հսկողության տակ հանձնել քիմիական զենքը, ինչին Սիրիան համաձայնվել էր:

Քիմիական զենքի վերաբերյալ հսկողություն հաստատելու նախաձեռնությունը ռազմական միջամտության մասին հարցը հետին պլան է մղել: Դա խոստովանել են Սպիտակ տանը, գրում է Reuters-ը: Ըստ դեմոկրատ սենատորների, նրանք նաև այն կարծիքի են, որ այժմ խնդիրը դիվանագիտական ճնապարհով լուծելու հնարավորություն է հայտնվել:

ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հեռուստատեսությամբ ամերիկացիներին ուղղված իր ուղերձում հայտարարել էր, որ ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայում քաղաքացիական պատերազմին. «Դեմ էի ռազմական գործողություններին, որովհետև մենք չենք կարող ուժի միջոցով լուծել այլ երկրում ընթացող քաղաքացիական պատերազմը»,- հայտարարել էր Օբաման: Միևնույն ժամանակ նա նշել է, որ ԱՄՆ շահերից է բխում Սիրիային հարվածելը. այն կկանխի երկրում քիմիական զենքի կիրառումը. «Մենք պետք է կանխենք քիմիական զենքի հետագա կիրառումն ու տարածումը»,- նշել էր ԱՄՆ նախագահը:

«Սիրիայի տարածք զորքեր չեմ ուղարկի, անորոշ ժամկետով ռազմական գործողություններ չեմ ծավալի, ինչպես Իրաքում ու Աֆղանստանում, ինչպես նաև երկարատև օդային հարվածներ չեմ սկսի, ինչպես Լիբիայի ու Կոսովոյի դեպքում էր»,- ասել էր Օբաման:

Միացյալ Նահանգների նախագահը նաև նշել էր, որ «Ալ Քայիդա» ահաբեկչական խմբավորումը կարող է Սիրիայում քաոսի դեպքում ամրապնդել իր դիրքերը:

ԱՄՆ նախագահը նաև դիմել էր Կոնգրեսին՝ առաջարկելով հետաձգել Սիրիայի վերաբերյալ քվեարկությունը, ռուսական առաջարկի պատճառով: Նա խոստովանել էր, որ փոխել է մտադրությունը Ռուսաստանի առաջարկության շնորհիվ:

Ռուսաստանը Սիրիային առաջարկել էր քիմիական զենքը միջազգային հանրության հսկողությանը հանձնել: Սիրիայի ԱԳՆ ղեկավարն ու երկրի վարչապետը համաձայնվել էին ռուսական այդ նախաձեռնության հետ: Քիմիական զենքի սիրիական արսենալը ամենախոշորներից է Մերձավոր Արևելքում:

ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի ընթացքում ավելի քան 1400 մարդ էր զոհվել: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

Մինչ Կոնգրեսն ու նախագահը փորձում են որոշում կայացնել, ԱՄՆ-ում բողոքի ակցիաներ են անցնում Սիրիայում ռազմական միջամտության դեմ:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---