ՀԱԷԿ-ը միջուկային նյութեր կարտահանի Ռուսաստան

ՀԱԷԿ-ը միջուկային նյութեր կարտահանի Ռուսաստան

PanARMENIAN.Net - «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում նեկայումս գտնվում են 7 հատ թարմ միջուկային վառելիքի հավաքվածքներ, որոնք ԱԷԿ են ներկրվել` 3 հատը 1979թ. և 4 հատը 1987թ-ին: Այս միջուկային վառելիքի հավաքվածքները ունեցել են որոշակի թերություններ և այդ պատճառով հնարավոր չի եղել դրանց օգտագործումը: Այդ հավաքվածքների պահելը «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ում առաջացնում է որոշակի դժվարություններ, ուստի այս հարցն ընդգրկվել է կառավարության սեպտեմբերի 13-ի նիստի օրակարգում: Կքննարկվի որոշման նախագիծ, որի համաձայն «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ-ին կարող է տրամադրվել միջուկային նյութերի արտահանման լիցենզիա:

Ըստ կառավարության 2005 թվականի մարտի 24-ի N 346-Ն որոշման, միջուկային նյութերի արտահանման համար ընկերությունը պետք է ունենա համապատասխան լիցենզիա:

«ՀԱԷԿ» ՓԲԸ-ն արդեն պայմանագիր է ստորագրել ՌԴ «ՏՎԷԼ» ԲԲԸ-ի հետ, դրանք ՌԴ տեղափոխելու վերաբերյալ:

Այսպիսով, դրական որոշման դեպքում Հայկական ԱԷԿ-ը կստանա միջուկային նյութերի արտահանման լիցենզիա:

ՀԱԷԿ-ը շահագործման է հանձնվել 1976 թվականին : 1989 թ. կայանը փակվեց անվտանգության նկատառումներով, իսկ 1995 թ. ԱԷԿ 404 ՄՎտ երկրորդ բլոկը վերագործարկվեց:

Հայաստանը մտադիր է կառուցել մոտ 1000 ՄՎտ հզորությամբ նոր էներգաբլոկ, որի համար պահանջվում է մոտ 5 մլրդ դոլար :

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---