ՀՀ 5 քաղաքացի է զոհվել Կրասնոդարի երկրամասում, ՃՏՊ մեղավորը, հավանաբար, վարորդն էր

ՀՀ 5 քաղաքացի է զոհվել Կրասնոդարի երկրամասում, ՃՏՊ մեղավորը, հավանաբար, վարորդն էր

PanARMENIAN.Net - ՌԴ Կրասնոդարի երկրամասում Սոչի-Երևան ավտոճանապարհի 129-րդ կմ-ում սեպտեմբերի 11-ին՝ ժամը 02:40-ի սահմաններում, խոշոր ՃՏՊ է եղել: ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Մերսեդես» մակնիշի 12RM012 պետհամարանիշի միկրոավտոբուսը բախվել է ճամփեզրին կայանված «ԳԱԶ-53» մակնիշի У741EE93 պետհամարանիշի բեռնատարին: Ըստ նախնական տվյալների, միկրոավտոբուսում գտնվող ՀՀ 15 քաղաքացիներից հինգը տեղում մահացել են, յոթը, այդ թվում 4 և 6 տարեկան երեխաներ, տեղափոխվել են հիվանդանոց: Ինչպես տեղեկացնում է Կրասնոդարի շրջանի ՆԳՆ գլխավոր վարչությունը, ՃՏՊ-ի հավանաբաև մեղավորը ավտոբուսի 34-ամյա վարորդն է: Այժմ նա գտնվում է Կենտրոնական հետախուզական բյուրոյում:

Ինչպես ասել է ինքը՝ վարորդը, նրան կուրացրել է հանդիպակաց մեքենայի լուսարձակների լույսը, ինչի պատճառով էլ ուշ է նկատել դիմացը կանգնած բեռնատարն ու չնայած փոքր արագությանը չի հասցրել կանգնեցնել մեքենան: Հանգամանքները դեռ պարզվում են:

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը:

Զոհված հինգ քաղաքացիներից չորսի ինքնությունը պարզվել է, մեկինը՝ դեռ չ հաջողվել. դրանք են 2005թ. ծնված Պերեգ Բարիկիտյանը, 1985թ. ծնված Մարիամ Սահակյանը, 1976 թ. ծնված Լուսինե Խաչատարյանը և 1971թ. ծնված Արմեն Լազարյանը: Իսկ Ալլա Բարենցյանը (ծնվ. 1985 թ.), Անուշ Վեյթունյանը (ծնվ. 2009 թ.), Գայանե Հովասենյանը (ծնվ. 1990 թ.) և Նաիրա Սահակյանը (ծնվ. 1986 թ.), Անի Մարկոսյանը (ծնվ. 1995թ.), Ֆեդա Բաբայանը (ծնվ. 2007թ.) և Արմենակ Բաբայանը (ծնվ. 1961թ.) տեղափոխվել են Գուլկեևիչի քաղաքի ԲԿ, ևս երեք քաղաքացի ժամանակավորապես տեղավորվել են Գուլկեևիչի քաղաքի «Զվյոզդնայա» հյուրանոցային համալիրում:

Դեպքի մասին տեղեկացվել է ՀՀ ԱԻՆ ՃԿԿ-ի հետ համագործակցող ՀՀ ԱԳՆ պատասխանատու աշխատակիցը և ԱԱԾ ՕՀ փ/գ-տ-ը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
---