Պուտինը հանձնարարել է պետական սահմանի մասին պայմանագիր ստորագրել Հարավային Օսեթիայի հետ

Պուտինը հանձնարարել է պետական սահմանի մասին պայմանագիր ստորագրել Հարավային Օսեթիայի հետ

PanARMENIAN.Net - Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը սեպտեմբերի 12-ին հանձնարարել է պետական սահմանի մասին պայմանագիր ստորագրել Հարավային Օսեթիայի հետ: «Հանձնարարել Ռուսաստանի ՆԳՆ-ին բանակցել հարավօսական կողմի հետ և պայմանավորվածության հասնելուն պես ՌԴ անունից ստորագրել վերոնշյալ պայմանագիրը»,-ասվում է Պուտինի կարգադրության մեջ, հայտնում է ԻՏԱՐ-ՏԱՍՍ-ը:

Համաձայնագրով որոշվում է պետական սահմանի գիծը Ռուսաստանի և Հարավային Օսեթիայի Հանրապետության միջև, որն անցնում է Գլխավոր Կովկասյան լեռնաշղթայի գագաթներով: Պետական սահմանի գիծը, նկարագրությանը համապատասխան, գծանշված է տոպոգրաֆիական քարտեզի վրա, որը պայմանագրի անքակտելի մասն է:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ՌԴ կառավարության մամլո ծառայությունը, այդ պայմանագրի կնքումը «կնպաստի Ռուսաստանի Դաշնության պետական սահմանի միջազգային իրավական ձևակերպմանը, թույլ կտա ձեռնարկել սահմանի ռեժիմի ամրապնդմանն ուղղված միջոցառումներ»:

Օսեթիայի կառավարության սահմանազատման ու սահմանագծման հանձնաժողովի նախագահ Մուրատ Ջիոևը ավելի վաղ արդեն հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է պայմանագրի կնքմանը:

Ինչպես գրում է «Ռոսբալտը», Վրաստանն ունի օրենք, որով կորցրած Աբխազիան ու Հարավային Օսեթիան սահմանում է որպես Ռուսաստանի կողմից «գրավյալ» տարածքներ:

Ռուսաստանը պաշտոնապես ճանաչել է Վրաստանից անջատված Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի անկախությունը 2008 թվականի օգոստոսյան պատերազմից հետո: Աբխազիայի ու Հարավային Օսեթիայի կառավարությունների հետ համաձայնությամբ այդ տարածքներում տեղակայված են ռուսական զորքեր: Սուխումում և Ցխինվալում բացվել են ՌԴ դեսպանատներ: Վրացական իշխանություններն ի պատասխան խզել են դիվանագիտական հարաբերությունները ՌԴ հետ:

Հարավային Օսեթիայի միջազգային իրավական կարգավիճակի հարցը վիճահարույց է: Հարավային Օսեթիայի Հանրապետության անկախությունը 2008-2011 թթ. Ռուսաստանից բացի ճանաչել են ՄԱԿ անդամ ևս 4 պետություններ՝ Նիկարագուան, Նաուրուն, Վենեսուելան և Տուվալուն:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---