ԱՄՆ Սենատը մտադիր է առաջարկել Օբամային 45 օրով հետաձգել հարվածը Սիրիային

ԱՄՆ Սենատը մտադիր է առաջարկել Օբամային 45 օրով հետաձգել հարվածը Սիրիային

PanARMENIAN.Net - ԱՄՆ Սենատը մտադիր է առաջարկել Բարաք Օբամային 45 օրով հետաձգել հարվածը Սիրիային, ինչը թույլ կտա կյանքի կոչել Մոսկվայի նախաձեռնությունը քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ, գրում է «Կոմերսանտ» թերթը: Դիվանագիտական ջանքերի արդյունքներին սպասելու որոշման մասին Օբաման հայտարարել էր ԱՄՆ ժողովրդին ուղղված իր հեռուստաուղերձում:

Ըստ թերթի աղբյուրների, Սպիտակ տան խմբագիրները ստիպված էին վերջին պահին, տառացիորեն ելույթից մի քանի ժամ առաջ փոփոխություններ մտցնել Օբամայի ելույթում: Ըստ աղբյուրների, սկզբում նախատեսվում էր, որ Օբաման կբացատրի համաքաղաքացիներին, թե ինչու է հարկավոր ԱՄՆ զինված միջամտությունը ներսիրիական հարցերին: Սակայն արդյունքում նախագահն, ինչպես հայտնի է, խոստացավ, որ Վաշինգտոնը կուսամնասիրի ռուսական նախաձեռնությունը և կշարունակի խորհրդակցությունները Մոսկվայի հետ այդ թեմայի շուրջ: Օբաման նաև հայտնեց, որ խնդրել է Կոնգրեսին հետաձգել քվեարկությունը սիրիական բանաձևի վերաբերկալ:

Շաբաթվա սկզբում Մոսկվան առաջարկեց Դամասկոսին հանձնել միջազգային հսկողությանը իր մոտ եղած քիմիական զենքը: Սիրիան արդեն համաձայնվել է այդ առաջարկությանը: Սեպտեմբերի 10-ին Սիրիայի ԱԳ նախարար Վալիդ Մուալլեմը ՌԴ Պետդումայի նախագահ Սերգեյ Նառիշկինի հետ հանդիպմանը հայտարարել է, որ քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ Ռուսաստանի առաջարկը հավանության է արժանացել պաշտոնական Դամասկոսի կողմից:

Ռուսաստանը նաև ՄԱԿ ԱԽ է փոխանցել սիրիական գրոհայինների կողմից քիմիական զենք օգտագործելու ապացույցները:

Սիրիական ընդդիմության ազգային կոալիցիան ռուսական առաջարկն անընդունելի քաղաքական քայլ է համարել: Սակայն ավելի ուշ մեկ այլ ընդդիմադիր կազմակերպության՝ Սիրիայի Ազգային համակարգող կենտրոնի ղեկավար Հեյսամ Մանաան հայտարարել է, որ ընդդիմությունն առաջարկել է Ռուսաստանի հսկողությանը հանձնել Սիրիայի քիմիական զենքը մինչ անցումային կառավարության ձևավորումը:

Սեպտեմբերի 12-ին Սիրիական ընդդիմության զինված թևը՝ Սիրիայի ազատ բանակը (ՍԱԲ), մերժել է քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու վերաբերյալ ռուսական նախաձեռնությունը, հինգշաբթի հայտնել է «Ֆրանս պրես» գործակալությունը, ՍԱԲ զինված կազմավորումների հրամանատար Սելիմ Իդրիսի հայտարարության վրա հղումով:

Ռուսաստանը նաև ՄԱԿ ԱԽ է փոխանցել սիրիական գրոհայինների կողմից քիմիական զենք օգտագործելու ապացույցները:

Ինչպես խոստովանել են Սպիտակ տանը, քիմիական զենքը միջազգային հսկողությանը հանձնելու նախաձեռնությունը երկրորդ պլան է մղել Սիրիայում ռազմական միջամտության հարցը: ԱՄՆ ժողովրդին հասցեագրված ուղերձում ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման հայտարարել է, որ ԱՄՆ-ն չի միջամտի Սիրիայի քաղաքացիական պատերազմին: «Ես դեմ էի ռազմական գործողություններին, քանի որ մենք չենք կարող դադարեցնել օտարների քաղաքացիական պատերազմը ուժ կիրառելով»,-ասել է Օբաման:

Նա նշել է նաև, որ հարվածը Սիրիային, որը կկանխի քիմիական զենքի կիրառումը, բխում է ԱՄՆ շահերից: «Դա իմ գնահատականն է որպես գլխավոր հրամանատարի»,- նշել է նախագահը՝ հաստատելով, որ Վաշինգտոնը չի կասկածում օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական գրոհին սիրիացի ղեկավարների մեղսակցությանը:

ԱՄՆ նախագահը նաև դիմել է Կոնգրեսին՝ առաջարկելով հետաձգել Սիրիայի վերաբերյալ քվեարկությունը ռուսական առաջարկի պատճառով:

Սիրիայում արդեն 2 տարի է քաղաքացիական պատերազմ է: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են:

ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին:

Հղումներ թեմայով.
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---