ՄԱԿ-ն Էդուարդո Էռնեկյանին կնշանակի ՄԱԶԾ Ազգային բարի կամքի դեսպան

ՄԱԿ-ն Էդուարդո Էռնեկյանին կնշանակի ՄԱԶԾ Ազգային բարի կամքի դեսպան

PanARMENIAN.Net - Այսօր՝ սեպտեմբերի 13-ին, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակում, Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանին կնշանակի ՄԱԶԾ Ազգային բարի կամքի դեսպան:

Էդուարդո Էռնեկյանը ծնվել է 1932 թվականի դեկտեմբերի 4-ին Բուենոս Այրեսում, հայ գաղթականների ընտանիքում։ Էռնեկյանների ընտանիքը հիմնել է տեքստիլ ձեռնարկություն։ Երբեք ամուսնացած չի եղել, երեխաներ չունի։ Նրա հետ են աշխատում մահացած եղբայր՝ Ալբերտոյի զավակները՝ Մարտինը և Ուգոն։ Էռնեկյանի կարողությունը 2013 թվականին կազմում է 1,8 միլիարդ ԱՄՆ դոլար։ Արգենտինայի ամենահարուստ մարդկանց ցանկում 80-ամյա գործարարը գտնվում է երկրորդ տեղում։ Ներկա դրությամբ Էռնեկյանի հսկողության տակ են գտվում 49 օդանավակայան տարբեր երկրներում (Արգենտինա, Իտալիա, Հայաստան, Էկվադոր, Պերու, Բրազիլիա, Ուրուգվայ), նա ունի ավելի քան 1000 կմ2 հողատարածք: Էռնեկյանի ամենահայտնի ձեռնարկություններն են՝ «Aeropuertos Argentina 2000» և Կորպորասիոն Ամերիկա ընկերությունները: Գործարարին են նաև պատկանում «America TV» հեռուստացանցը, 4 ռադիոկայան և «El Cronista» ֆինանսական ամսագիրը։

Էդուարդո Էռնեկյանը Հայաստանում ամենախոշոր օտարերկրյա ներդնողն է: 2001 թ. դեկտեմբերի 17-ից Էռնեկյանի «Կորպորասիոն Ամերիկա» ընկերությանը պատկանում է «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությանը՝ Հայաստանի խոշորագույն «Զվարթնոց» միջազգային օդանավակայանի հետ միասին։ 2006 թ. Էռնեկյանը ձեռք է բերել Հայաստանում մեծությամբ երրորդ՝ «Կոնվերս Բանկ» ՓԲԸ-ն բաժնետոմսերի 95%-ը։

Նա արժանացել է բազմաթիվ պարգևների, 1995թ.-ին ճանաչվել է Արգենտինայի տարվա ձեռնարկատեր: 1991-ին արժանացել է «Leonardo» մրցանակի՝ «լավագույն արտասահմանյան գործարար» անվանակարգում (Իտալիա), 2001 թ.-ին ստացել է «Սուրբ Գրիգոր Լուսավորչի» շքանշան, 2012թ.-ին արժանացել է «Business for Peace» մրցանակին (Նորվեգիա): Էդուարդո Էռնեկյանը պարգևատրվել է Ֆրիտյոֆ Նանսենի անվան ոսկե հուշամեդալով։

Վերջին 5 տարիներին հայտնի գործարարը բազմամիլիոնանոց ներդրումներ է կատարել Հայաստանում և Արցախում: Գործարարը նաև խոշոր ներդրումներ է իրականացնում գյուղատնտեսության ոլորտում: «Տիեռասե դե Արմենիա» ընկերությունը Հայաստանում 2004 թվականի նոյեմբերից 2300 հա անմշակ հողատարածքում զարգացման 15 տարիների ծրագրով զբաղվում է խաղողագործությամբ, արդեն իսկ հիմնվել է 300 հա խաղողի այգի։

Էռնեկյանին պատկանող «Տանգո» ընկերությունը (գրանցված է «Զվարթնոց» միջազգային օդանավակայանում) գնել է ՀՀ կառավարության 2-րդ մասնաշենքը, որտեղ ներկայում տեղակայված է արտաքին գործերի նախարարությունը՝ 51, 27 մլն դոլարով: Շենքում նախատեսվում է բացել «Kempinski» համաշխարհային ճանաչում ունեցող ցանցի հյուրանոց:

2012 թ. հայտարարվեց, որ գործարարը պատրաստվում է տեղեկատվական տեխնոլոգիաների գործարան հիմնել Երևանում:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---