Ու այնուամենայնիվ... ԵՄ-ն Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրը չի նախաստորագրի13 սեպտեմբերի 2013 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Նոյեմբերին Վիլնյուսում կայանալիք գագաթնաժողովում Հայաստանը չի նախաստորագրի ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրը: Ինչպես այսօր Արևելյան գործընկերության անդամ երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում ասել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն, Ասոցացման համաձայնագիրը մեկ համաձայնագիր է և հնարավոր չէ ստորագրել միայն Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու պայմանագիրը: «Մաքսային միությանը միանալու մասին հայտարարությունից հետո Հայաստանն էլ չի կարող նախաստորագրել այն համաձայնագիրը, որի մասին երեքուկես տարի բանակցել ենք: Դրանք մի ամբողջություն են, երկու համաձայնագիր չեն: Դա Ասոցացման համաձայնագիր է` իր Խորը և համապարփակ ազատ առևտրի գոտիյով: Հույս ունեմ, որ Հայաստանի հետ կկարողանանք աշխատել այլ փաստաթղթերի վրա»,- Ֆյուլեի խոսքերը մեջբերում է «Այսօր»-ը: Ինչպես նշել է ԵՄ ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատարը, նա եկել է «լսելու ու հասկանալու» հայ գործընկերների մտադրություններն ու նախընտրությունները. «Եթե մեր հայ գործընկերները ցանկացան տեսնել այդ նոր իրավական շրջանակը, որը մեզ ավելի առաջ կտանի, քան Գործընկերության և համագործակցության գործող համաձայնագիրը, ապա շատ ուրախ կլինենք աշխատելու դրա շրջանակում»,- գրում է «Սիլիվնեթ»-ը: Մինչ Շտեֆան Ֆյուլեի խոսքը ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ Հայաստանը ԵՄ հետ փոխգործակցությունն առաջ կտանի այնքանով, որքանով դա չի հակասի Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցության որոշմանը: «Հայաստանն առաջ է նայում և վճռական է եվրոպական մեր գործընկերների հետ պահպանել և զարգացնել այն ձեռքբերումներն ու առաջընթացը, որը մենք գրանցել ենք վերջին տարիներին ԵՄ հետ հարաբերություններում»,- ԱԳ նախարարի խոսքն է մեջբերում Panorama-ն: Մամուլի ասուլիսին Մոլդովայի փոխվարչապետ, արտաքին գործերի և եվրոպական ինտեգրացիայի հարցերով նախարար Նատալյա Գերմանն իր հերթին տեղեկացրել է, որ Մոլդովան արդեն կատարել է իր ընտրությունն ու նոյեմբերին Վիլնյուսի գագաթնաժողովում կնախաստորագրի Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագիրը: Ի դեպ, առավոտյան նախարար Նալբանդյանն ընդունել էր ԵՄ Արտաքին գործերի եվրոպական ծառայության (ԱԳԵԾ) գլխավոր քարտուղարի տեղակալ Հելգա Շմիդտին, ում հետ զրույցում նշել էր, որ Հայաստանը նպատակադրված է շարունակել ինտենսիվ գործակցությունը Եվրամիության հետ: Հելգա Շմիդտն իր հերթին նշել էր, որ ԵՄ-ն ևս ցանկանում է շարունակել փոխգործակցությունը Հայաստանի հետ: Սեպտեմբերի 3-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ավարտին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր Մաքսային միությանը միանալու և հետագայում ԵվրաԱզԷՍ-ի ձևավորմանը մասնակցելու իր ցանկության մասին: Վլադիմիր Պուտինը հավանություն էր տվել նախաձեռնությանը՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել այդ գործընթացին: Պուտինը հավելել էր, որ ՌԵՈւ-ն կարող է մոտ 15 մլրդ ռուբլի ներդնել Հայաստանի երկաթուղային ցանցի զարգացման մեջ: Հայաստանի այս որոշումը քննադատության էր ենթարկվել եվրոպական կառույցների ու փորձագիտական շրջանակների կողմից, որոնք հայտարարել էին, թե Հայաստանը գործնականում խզեց բանակցությունները Եվրոպայի հետ, ինչն անհնար է դարձնում ԵՄ հետ Ասոցացման համաձայնագրի նախաստորագրումը այս տարվա նոյեմբերին Վիլնյուսում՝ ԵՄ և Արևելյան գործընկերության ղեկավարների գագաթաժողովում: Ավելին, ԵՄ դիվանագիտության գծով ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը հայտարարել էր, որ «Եվրամիությունը պարզաբանումներ է ակնկալում պաշտոնական Երևանից Ռուսաստանի նախաձեռնած ՄՄ Հայաստանի անդամակցելու որոշման մասին»: Մինչդեռ, ՀՀ ղեկավարները հայտարարում են, որ ՄՄ-ին միանալու մտադրության մասին որոշումը չի անդրադառնա Հայաստանի եվրաինտեգրման գործընթացի վրա և Ասոցացման մասին համաձայնագիրը կնախաստորագրվի Վիլնյուսում: Եվրամիության ղեկավարները դատապարտել էին այն ճնշումը, որը Մոսկվան, նրանց կարծիքով, գործադրում է Ուկրաինայի և հետխորհրդային տարածքի մյուս երկրների վրա, որոնք փորձում են ընդլայնել առևտրային կապերը ԵՄ հետ: «Արևելյան գործընկերություն» «Արևելյան գործընկերություն» ծրագիրը ներկայացվել է Լեհաստանի ԱԳՆ-ի կողմից Շվեդիայի մասնակցությամբ 2008 թ-ի մայիսի 26-ին Արտաքին հարաբերությունների խորհրդին: 2009 թ-ի մայիսի 7-ին Պրահայում (այն ժամանակ Պրահան նախագահում էր ԵՄ-ում) «Արևելյան համագործակցություն» ծրագրի շրջանակներում տեղի ունեցավ հիմնադիր հանդիպում: Այդ նախագծի գլխավոր նպատակը ԵՄ-ի մերձեցումն է նախկին ԽՍՀՄ երկրների` Հայաստանի, Մոլդովայի, Բելառուսի, Ուկրաինայի, Ադրբեջանի, Վրաստանի հետ: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | «Ուրալի» վթարի գործով կալանավորվել է զորամասի 2 պաշտոնյա. Մեղադրվում է նաև վարորդը Պարզվել է, որ ավտոմեքենայի ուժակուտակիչ մարտկոցները եղել են ոչ պիտանի ՄԻՊ. Անձանց բերման ենթարկելիս որոշ դեպքերում կիրառված ֆիզիկական ուժն առերևույթ անհամաչափ էր Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ Կոլումբիան խզում է հարաբերություններն Իսրայելի հետ Գազայի հատվածի շրջափակումը այդ երկրի նախագահը «ցեղասպանություն» է անվանել |