24 մարտի 2006 - 13:42 AMT
ԱՄՆ-ը դատապարտել են Բուդայի արձանի ոչնչացումը, սակայն լռում են հայկական խաչքարերի ավերման կապացությամբ
Արդեն երեք ամիս է պաշտոնական Վաշինգթոնը ոչ մի բառ անգամ չի ասում Նախիջեւանի Հին Ջուղայի հայկական հուշարձանների պարբերական ոչնչացման մասին: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցաձրույցում հայտարարել է Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի(ԱՀԴՀ) գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Նրա խոսքերով, Հայաստան իր վերջի այցի ժամանակ ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը, այդ իրադարձություններին վերաբերող հարցերին պատասխանելիս, դատապարտեց հայկական խաչքարերի ոչնչացումը, բայց ոչ ավելին: «Դա, իհարկե, հակադրվում է ԱՄՆ բարձրաձայն դատապարտություններին` թալիբների կողմից Բուդայի արձանի ոչնչրացման կապակցությամբ 2001 թվականին»,- նշեց Արամ Համբարյանը:

Ինչ վերաբերում է Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական օգնության տրամադրամն պարիտետի վերականգնմանը, ապա ԱՀԴՀ-ի գործադիր տնօրենը հայտարարեց. «Մենք ակտիվ աշխատանք ենք տանում ԱՄՆ Ներկայացուցչական պալատում եւ Սենատում, որպեսզի պարիտետը վերականգնվի, քանի որ պարիտետի խախտումը Ադրբեջանի օգտին, կբերի նրան, որ Բաքուն կշարունակի սպառնալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգությանը»:

Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ