24 մարտի 2006 - 14:09 AMT
ԱՄՆ-ում աճել է դիմակայությունը Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման նկատմամբ
Չնայած, որ դժվար է համեմատել, որքանով է ազգերից ինչ-որ մեկի լոբբին ուժեղ մյուսից, քանի որ դրանք տարբեր հարցերի շուրջ են աշխատանք տանում, լրիվ պարզ է, որ ԱՄՆ հայկական լոբբին ուժեղ է եւ համոզված է, որ հայ ժողովուրդը, թե' իր հայրենիքում եւ թե' դրա սահմաններից դուրս իր ճակատագրի տերն է: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցաձրույցում հայտարարել է ԱՀԴՀ գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: «Բերեմ տարբեր բնագավառներում մեր հաջողությունների օրինակներ: Մենք բացել ենք Հայաստան-Կալիֆորնիա առաջին առեւտրային գրասենյակը, որ աջակցելու է երկկողմանի առեւտրի զարգացմանը եւ նոր աշխատանքային տեղերի ստեղծմանը Հայաստանում եւ ԱՄՆ-ում: Վերջին երկու տարիների ընթացքում, հայ-ամերիկյան առեւտրային հարաբերությունների զարգացմանը ուղղված մեր ջանքերի շնորհիվ, հայկական արտադրության արտահանումը ԱՄՆ աճել է` 37.6 մլն. դոլարից(2003թ.) հասնելով 45.8 դոլարի(2005թ.)»,- նշել է Ա. Համբարյանը: Նրա խոսքերով, ԱՀԴՀ ավելի քան 50 կազմակերություն հիմնականում բացվել են ոչ ավանդական նահանգներում. Նեւադա, Արիզոնա, Ֆլորիդա եւ Տեխաս: Ա. Ամբարյանը նաեւ նշեց, որ Հայաստանի եւ Ղարաբաղին տրվող ֆինանսական օգնությունը` սկսած 1991 թվակից, կազմել է 1.6 մլրդ. դոլար: Նա նաեւ ընդգծեց Հայաստանի տրվող 235 մլն. դոլարը «Հազարմյակի մարտահրավերներ» ծրագրի շրջանակներում: Բացի այդ, Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրենը նշեց Թուրքիայի կողմից Հայոց ցեղասպանության ժխտման նկատմամբ ԱՄՆ-ի կոնգրեսում եւ ԶԼՄ-ներում աճած դիմակայության մասին: «Օրինակ, անցյալ տարվա ընթացքում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը 40 կողմ եւ 7 դեմ ձայնով ընդունվեց Կոնգրեսի կոմիտեի կողմից: 2000 թվականին Բանաձեւի օգտին քվեարկել էր 24, դեմ 11 հոգի: Բացի այդ, ԱՄՆ 50 նահանգներից 38-ը ճանաչել են Հայոց ցեղասպանությունը»,- ավելացրել է Արամ Համբարյանը

Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ