Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի ահաբեկիչը

Սիրիայում սպանվել է հերթական ադրբեջանցի ահաբեկիչը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 13-ին սիրիական Համա քաղաքի համար մարտերում ծանր վիրավորվել ու մահացել է Ադրբեջանի քաղաքացի Աբու Յահյա մականունով գրոհայինը: Ինչպես հայտնում է «ԱՊԱ» գործակալությունը, Սիրիայի «ջիհադի խմբերի» կայքերի վրա հղումով, Աբու Յահյան ծանր վիրավորվել է ավիահարվածի հետևանքով, երբ ահաբեկիչները պաշարել էին կառավարական ուժերի ռազմակայանը:

Աբու Յահյան մահացել է արյան կորստից, նույն օրը հուղարկավորվել է Արթմա գյուղի գերեզմանոցում: Ասվում է նաև, որ ադրբեջանցի գրոհայինը չեչեն դաշտային հրամանատար Աբու Օմարի խմբից էր:

Ապրիլի սկզբից Սիրիայում արդեն մոտ 30 ադրբեջանցի ահաբեկիչ է մահացել: Ըստ ադրբեջանցի բախումնագետ Արիֆ Յունուսի, Սիրիայում, Աֆղանստանում և Պակիստանում կռվում են մոտ 300 իսլամիստներ Ադրբեջանից: Ընդ որում միայն Սիրիայում, ըստ Յունուսի և fakthaber գործակալության, կռվում են մոտ 100 ադրբեջանցի ահաբեկիչներ: Ադրբեջանցի գրոհայիններն իրենք ինտերնետում տեսաուղերձներ են զետեղում ջիհադի կոչերով:

Արցախյան ազատամարտի տարիներին ադրբեջանական բանակի շարքերում էին կռվում Գյուլբեդդին Հեքմաթիյարի խմբավորման, «Գորշ գայլերի», Բասաևի ու Ռադուևի խմբերի անդամ ահաբեկիչները: Այդ օրվանից են նրանք կապեր հաստատել Ադրբեջանում և հետագայում օգտագործել դրանք: Զինվորագրել են ադրբեջանցիներին, որոնց հետո ուղարկել են Աֆղանստան ու Հյուսիսային Կովկաս, որտեղ նրանք մասնակցել են միջազգային կոալիցիայի ուժերի ու ռուսական կառույցների դեմ մարտերին:

Վերջին տարիներին Ադրբեջանի քաղաքացիներն ակտիվորեն մասնակցում են ծայրահեղականների գործունեությանը Ռուսաստանում, Աֆղանստանում ու Սիրիայում: Ադրբեջանում ահաբեկիչները քրեական պատասխանատվության են ենթարկվում Աֆղանստանում «ապօրինի զինյալ կազմավորումների» գործողություններին մասնակցելու համար և դատապարտվում են ազատազրկման աննշան ժամկետների:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---