Կոսովոյի անկախության ընդունումը իրենից նախադեպ կներկայացնի, որից դժվար կլինի խույս տալ

PanARMENIAN.Net - Կոսովոյի հակամարտության կարգավորման բանակցությունները Լեռնային Ղարաբաղի համար անխտիր հետաքրքրություն են ներկայացնում: Այդ մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ ունեցած զրույցի ժամանակ հայտարարել է Գլոբալացման եւ տարածաշրջանային համագործակցության կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: Նրա կարծիքով, վերջին իրադրություններից եւ զարգացման տենդենցներից երեւում է, որ միջազգային հանրությունը` ի դեմս արերմտյան երկրների, հակված է Կոսովոյի նակախության ճանաչմանը: «Այդ իրադարձությունները շատ կարեւոր են, քանի որ մեծ ազդեցություն կարող են ունենալ հետխորհրդային տարածաշրջանի հակամարտությունների զարգացման վրա: Կոսովոյի անկախության ճանաչումը, Լեռնային Ղարաբաղի, ինչպես նաեւ նախկին ԽՍՀՄ չճանաչված միավորումների համար իրենից նախադեպ կներկայացնի, որից միջազգային հանրությանը դժվար կլինի խույս տալ»,- ասել է Գրիգորյանը:



Միեւնույն ժամանակ նա նշեց, որ Լեռնային Ղարաբաղի դեպքում իրադրությունը ավելի թափանցիկ է, քանի որ ազգերի ինքնոշման սկզբունքով նկատի է առնվում հանրաքվեի անցկացում: «Քանի որ ԼՂՀ-ում դեռ մինչ հակամարտությունը հայերը կազմում էին բնակչության ճնշող մեծամասնությունը, ապա Լեռնային Ղարաբաղի բոլոր ընտրությունները եւ հանրաքվեները, օրինական են»,- ընդգծել է նա:
 Ուշագրավ
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
---