Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը լավ ազդեցություն կունենա Երեւան-Բաքու հարաբերությունների վրա

PanARMENIAN.Net - «Հայաստանի եւ Թուրքիայի հարաբերությունների բարելավումը ոչ միայն լավ ազդեցություն կունենա Հայաստանի տնտեսության, ներքին քաղաքականության եւ գաղափարական իրադրության, այլեւ Երեւան-Բաքու հարաբերությունների վրա: Որքան շատ հայեր տնտեսապես շահեն Թուրքիայի հետ համագործակցությունից, այնքան քիչ հնարավորություններ կունենան Հայաստանի որոշակի քաղաքկան ուժեր իրենց քաղաքկանությունը սարքել Թուրքիայի եւ Ադրբեջանի նկատմամբ թշնամանքի վրա»,- PanARMENIAN.Net ին թված հարցազրույցում հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: Նրա խոսքերով, այդ դեպքում թե' Թուրքիայում, եւ թե' Ադրբեջանում ստիպված կլինեն լռել նրանք, ովքեր մասնագիտացած են «հավերժ հայ-թուրքական թշնամանքի» վրա:



«Ինտեգրվող Եվրոպան բարի օրինակ է: Բայց հարկավոր են պատսախան քայլեր: Հայաստանում շատերը համոզված են, որ Թուրքիան պետք է ճանաչի 1915 թվականի դեպքերը դրանից բխող բոլոր հետեւանքներով, իսկ Թուրքիան գտնում է, որ Հայաստանը պետք է դադարի հակաթուրքական ուժերի` առաջին հերթին ռուսական հատուկ նշանակության ծառայությունների եւ Եվրոպայի իրավա-կոնսերվատիվ ուժերի ձեռքում գործիք լինելուց»,- նշել է Ալիզադեն:



Այդ ամենի հետ մեկ տեղ նա ընդգծեց, որ շատ զգուշավոր լավատես է ` «հույս դնելով հայ ժողովրդի առողջ մտքի եւ պատմական հեռանկարի զգացումի վրա: Դեռեւս Հայաստանի եւ հայ մտավորականության մեծ մասի իրական դիրքորոշումը ամուր լավատեսության հիմքեր չի տալիս»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---