Իրաքում ահաբեկչության հետևանքով զոհվածների ու վիրավորների քանակը հասնում է տասնյակների

Իրաքում ահաբեկչության հետևանքով զոհվածների ու վիրավորների քանակը հասնում է տասնյակների

PanARMENIAN.Net - Իրաքում կրկին պայթյունների շարք է տեղի ունեցել՝ զոհվածների ու վիրավորների քանակը հասնում է տասնյակների: Պայթեցվել են Բաղդադի շիաների բնակության մի քանի շրջաններում տեղակայված ավտոմեքենաներ: Եվս երեք մահապարտ ահաբեկիչ պայթեցրել է իրեն Էլ Ֆալուջա քաղաքում՝ Անբար գավառում, դա միանգամից 8 մարդու մահվան պատճառ է դարձել:

Երկրի հյուսիսում գտնվող Մոսուլ քաղաքում հարձակում է կատարվել ոստիկանների վրա: Անհայտները փակել են ավտոմեքենայի ճանապարհը և կրակ են բացել: Վեց ոստիկաններ սպանվել են, երկուսը լրջորեն վիրավորվել են: Ահաբեկչական խմբավորումներից ոչ մեկը չի ստանձնել հարձակումների պատասխանատվությունը, սակայն իշխանություններն ավանդաբար մեղադրում են կատարվածի համար սունի ծայրահեղական խմբավորումներին, որոնք կապված են «Ալ Քայիդայի» հետ, գրում է euronews-ը:

2011 թվականից ի վեր, երբ ԱՄՆ և կոալիցիայի ուժերը հեռացան Իրաքից, երկրում չեն դադարում ահաբեկչական գործողությունները: Ըստ որոշ տվյալների, ամեն ամիս զոհվում է 100-500 մարդ՝ ներառյալ խաղաղ բնակչությունը: Իրաքում իսկական պատերազմ է գնում շիաների ու սունիների միջև, հատկապես Մոսուլ գավառում, որը հարուստ է նավթով ու վերահսկվում է քրդերի կողմից:

ԱՄՆ-ն ու դաշնակիցներն Իրաք ներխուժեցին 2003 թվականի մարտի 20-ին՝ Սադդամ Հուսեյնին պաշտոնանկ անելու նպատակով: 2006 թվականի դեկտեմբերի 30-ին Հուսեյնը կախաղան բարձրացավ Իրաքի Գերագույն դատարանի դատավճռով, այժմ կալանքի տակ են գտնվում մի քանի նրա կողմնակիցներ, այդ թվում նաև ԱԳ նախկին նախարար քրիստոնյա Տարիկ Ազիզը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---