ՄԱԿ Անվտանգության խորհուրդն աշխատում է Սիրիայի վերաբերյալ բանաձևի վրա![]() 18 սեպտեմբերի 2013 - 15:46 AMT PanARMENIAN.Net - ՄԱԿ Անվտանգության խորհրդի 5 մշտական անդամների դիվանագետները բանակցություններ են սկսել բանաձևի նախագծի շուրջ, որով նախատեսվում է ոչնչացնել սիրիական քիմիական զենքի պահեստարանները: Բանակցությունների նպատակն է մշակել բանաձևի նախագիծը, որը կներկայացվի Անվտանգության խորհրդի քննարկմանը: ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի ու Ֆրանսիայի ներկայացրած նախագիծը հավանություն է տալիս ռուս-ամերիկյան համաձայնությանը, որը ձեռք բերվեց շաբաթ օրը Ժնևում և որը պահանջում է Սիրիայից հայտարարագրել քիմիական զենքի բոլոր պաշարները, հայտնում է VOA News-ը: ՄԱԿ դիվանագետները պնդում են, որ դեռ պարզ չէ, թե երբ բանաձևը կարող է դրվել քվեարկության: Այս տարբերակով օրինագիծը ուժ կիրառելու հնարավորություն է թողնում, եթե Սիրիան չենթարկվի, թեև դիվանագետները գործնականում վստահ են, որ Ռուսաստանը կպահանջի հրաժարվել այդ դրյութներից: Նախագահ Բարաք Օբաման, որն ավելի վաղ սպառնում էր Սիրիային ռազմական գործողությամբ ի պատասխան Դամասկոսի արվարձանում ձեռնարկած քիմիական գրոհի, հայտարարել է, որ, նույնիսկ հաշվի առնելով քիմիական զենքի պահեստները հանձնելու մասին համաձայնագիրը, Սիրիայում պետք է քաղաքական բարեփոխումներ սկսվեն, որոնց շրջանակում նախագահ Ասադը պետք է հեռանա իշխանությունից: Ըստ Օբամայի, նրա նպատակն է նախկինի պես ապահովել, որ Ասադը «այնպես հեռանա», որ կրոնական փոքրամասնությունները պաշտպանված լինեն և կասեցվի իսլամիստական ծայրահեղականության տարածումը Սիրիայում: Դիվանագետները Նյու Յորքում հայտնում են, որ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը ԱԽ փակ նիստում կասկածի տակ է դրել քիմիական զենքի գծով տեսուչների խմբի ղեկավար Էյկ Սելստրյոմի զեկույցի դրույթները: Ըստ նրա, Չուրկինը խնդրել է Սելստրյոմին գնահատել զարին փոշիացրած զենքի որակը: «Գրոհի վայրում հայտնաբերված հրթիռները պատրաստված են պրոֆեսիոնալ մակարդակով, և, ըստ Սելստրյոմի, ինքնաշեն չեն»,-հայտարարել է ՄԱԿ-ում ԱՄՆ դեսպան Սամանտա Փաուերը ԳՎ նիստում: ՄԱԿ գլխավոր քարտուղար Պան Գի Մունը ներկայացրել է ՄԱԿ տեսչության զեկույցը ԱԽ փակ նիստում՝ հրապարակումից առաջ: «Դա ռազմական հանցագործություն է և միջազգային իրավունքի լուրջ խախտում: Արդյունքներն անվիճելի են: Փաստերն ինքնին խոսուն են»,-ասել է Պան Գի Մունը: Զեկույցում ասվում է, որ «բնական, քիմիական և բժշկական նմուշները հստակ և համոզիչ ապացույցներ են ներկայացնում», որ Դամասկոսում օգոստոսի 21-ին «ցամաք-ցամաք» տիպի հրթիռներ են օգտագործվել զարինի պարունակությամբ: Ապստամբներն ու նրանց արևմտյան ու արաբական դաշնակիցները օգոստոսի 21-ի հարձակման մեղքը բարդում են Ասադի ռեժիմի վրա: Ասադի ռեժիմը պնդում է, որ քիմիական զենք են կիրառել նաև ապստամբները: Քաղաքացիական պատերազմը Սիրիայում շարունակվում է արդեն 2 տարի: Այդ ընթացքում, ՄԱԿ տվյալներով, ավելի քան 100 հազար մարդ զոհվել է, 2 մլն՝ դարձել փախստական, ևս 4 մլն՝ ներքին տեղահանված անձինք են: ԱՄՆ-ն Ասադին մեղադրում է օգոստոսի 21-ին Դամասկոսի արվարձանում քիմիական հարձակման մեջ, որի հետևանքով ավելի քան 1400 մարդ զոհվեց: Սիրիական իշխանությունները կտրականապես հերքում են քիմիական զենքի կիրառումն ու հարձակման մեջ մեղադրում են ապստամբներին: Photo: www.reuters.com Հղումներ թեմայով. ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |