24 մարտի 2006 - 18:43 AMT
Զարդուշտ Ալիզադե. Դրսից «հարկադրաբար խաղաղության» վրա հույս պետք չէ դնել
Հարավային Կովկասի ապագան, «եթե տեղափոխենք ներկայիս դրությունը ապագա առանց հրաշքի վրա հույս դնելու (առաջին հերթին նկատի ունեմ գիտակցության գերակայությունը զգացմունքների նկատմամբ), բավական տխուր է»: Այդ մասին PanARMENIAN.Net-ին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել է ադրբեջանցի քաղաքագետ Զարդուշտ Ալիզադեն: «Առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության փոխզիջումների հիմքով խաղաղ կարգավորման մեր երկրները կշարունակեն թշնամիներ մնալ»,- նշել է նա: Նրա խոսքերով, ոչ մի տարածաշրջանային կամ մայրցամաքային ինտեգրացիա չի անցնի ազգային առասպելների եւ իշխող էլիտաների կորպորատիվ շահերի հզոր ռեդուտների միջով: «Դրսից «հարկադրաբար խաղաղության» վրա եւս հույս պետք չէ դնել, Հարավային Կովկասի ջուրը շատ պղտոր է, իսկ տնտեսական եւ աշխարհաքաղաքական ձկները այդպիսի ջրում շատ լավ են բռնվում»,- ավելացրել է Զ.Ալիզադեն: